Նինա Կարապետյանցն արձագանքում է Գոռ Աբրահամյանի գրառմանը

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ Factor.am-ին տված հարցազրույցի ժամանակ Գլխավոր դատախազի վերաբերյալ հնչեցրած մտքերին։

Աբրահամյանը, մասնավորապես, գրել է․ ««factor.am» կայքին տված հարցազրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ փաստերի մի քանի ակնհայտ խեղաթյուրումներ է թույլ տվել: Մասնավորապես, նա հայտարարել է, թե համոզված է, որ եթե «փնտրենք-ման գանք», Արթուր Դավթյանը, ով 2008թ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում, մասնակից է եղել 2008թ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերով «անմեղ մարդկանց մեղադրանքներ առաջադրելու» գործընթացին»: Ի գիտություն տիկին Կարապետյանցի՝ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ է եղել 2013-2016թթ.։ Նա որևէ առնչություն չի ունեցել այդ իրադարձություններին առնչվող քրեական գործերի դատավարական հսկողության, քրեական հետապնդումների, դատարաններում այդ գործերով մեղադրանքների պաշտպանության գործընթացների հետ և որևէ ներգրավվածություն դրանցում չի ունեցել»:

Աբրահամյանի գրառման վերաբերյալ Factor.am-մեկնաբանություն խնդրեց Կարապետյանցից։ Մեզ հետ զրույցում վերջինս նշեց․ «Ես ցանկանում եմ ներողություն խնդրել հանրությունից՝ տարեթվերը շփոթելու հետ։ Արթուր Դավթյանը իմ նշած տարիներին՝ 2007-2008 թվականներին, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է աշխատել, իսկ  2008-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Ես այդ տարիներին Արթուր Դավթյանի կողմից մարդու, մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման հետ կապված ջանասիրություն չեմ տեսել։ Հետևաբար կրկնում եմ՝ ներողություն եմ խնդրում հանրությունից, բայց ոչ Գլխավոր դատախազությունից։ Եկեք չմոռանանք, որ Արթուր Դավթյանն իմ մատնանշած թվերին զբաղեցրել է բավականին բարձր պաշտոն, իսկ 2016 թվականից է Գլխավոր դատախազ, սակայն որևէ շրջադարձային փոփոխություն՝ այդ թվում և Մարտի 1-ի գործով, նա չի արել»,- ասաց  Կարապետյանցը։

 

Աղավնի Սուքիասյան