«Այսքան թավիշ հանցագործների հանդեպ չի կարելի ունենալ»․ իրավապաշտպան Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

– Տիկի՛ն Կարապետյանց, Մարտի 1-ի մեկնարկային դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս գործն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց ելնելով է գլխավոր մեղադրյալը նման հայտարարություն անում:

– Գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, շատ հարցերի շուրջ ուղղակի բավարար տեղեկացված չեն եղել: Սա ամենախայտառակ գործը չէ: Մենք իրենց, այսպես ասած, թագավորության ժամանակաշրջանում ունեցել ենք իրապես խայտառակ գործեր, երբ բացարձակ անմեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, և այդ մարդիկ տարիներ շարունակ հայտնվել են անազատության մեջ: Մենք ունեցել ենք խոշտանգման գործեր, որոնք արձագանք չեն ստացել, ունեցել ենք իրավիճակներ, երբ ոչ թե մարդիկ հուսահատվել են, այլ թողել ու հեռացել են: Այնպես որ՝ իրենք չեն պատկերացնում՝ ինչի մասին են խոսում, իրենք կտրվել են իրականությունից: Իրենք իրավիճակին չեն տիրապետել ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա: Հետևաբար՝ հասկանալի է, ինքնապաշտպանության տեսակետից հիմա ամեն ինչ էլ կարող են ասել, ոչ մի զարմանալի բան չկա:

– Ձեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, անկեղծորեն համոզվա՞ծ է, որ այն, ինչ արել է, Սահմանադրության շրջանակներում է, թե՞ ինքն էլ չի կասկածում իր մեղքի հարցում:

– Ես չէի ասի, որ Ռոբերտ Քոչարյանը խելացի մարդ չէ: Նա բավականին խելացի է, և ես կարծում եմ, որ նա շատ լավ հասկանում է, թե իր արածն ինչ է եղել: Եվ այն ժամանակ էլ է հասկացել, որ իր արածը սխալ քայլ է, բայց, այսպես ասած, իշխանությունը շատ լավ բան է, և իշխանությունը պահպանելու, իր արածները, ստացածները պաշտպանելու, երաշխավորելու համար անհրաժեշտ էր գնալ հենց այդ քայլերին, որպեսզի հետագայում՝ հաջորդիվ եկող իշխանությունները իրենց թև ու թիկունք կանգնեն: Դա այնքան պարզ ու տրամաբանական է: Տեսեք, Մարտի 1-ից հետո եկավ մի իշխանություն, որը 10 տարի ոչինչ չարեց Մարտի 1-ը բացահայտելու համար: Հիմա նոր մենք ունենք ինչ-որ շարժ, չնայած ես համարում եմ, որ սա բավարար չէ:

– Ձեր կարծիքով՝ պետք չէ՞ր սկզբից իրականացնել անցումային արդարադատություն, այսինքն՝ վստահ լինել, որ մենք վերջապես ունենք անկախ դատավորներ, հետո նոր սկսել Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը:

– Ամենացավոտ, ամենահիվանդագին հարցն է ինձ համար, որովհետև 1.5 տարի ամեն օր, ամեն հարցազրույցում, փակ կամ բաց հանդիպում, միջազգային կառույցների հետ հանդիպում, ներսում հանդիպում… ես և իմ գործընկերներն անընդհատ կրկնել ենք նույն բանը, որ մենք կարիք ունենք փոփոխությունների: Որովհետև չի կարող այն դատախազը, որը նախկինում 10 կամ 20 տարի շարունակ անմեղ մարդկանց անհիմն մեղադրանք է առաջադրել, այսօր հանկարծ հեղափոխական դառնա ու հեղափոխական իրավունքի գաղափարը կրի, օրենքի, բարոյականության գաղափարը կրի: Չի լինում այդպիսի բան: Եվ մենք հիմա իրենց հանձնարարում ենք Հայաստանի Հանրապետության կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ կլինի դա քննիչ, դատախազ, դատավոր…

– Դուք ինչպե՞ս կլուծեիք Սահմանադրական դատարանի խնդիրը:

– Երևի թե լավագույն տարբերակն առաջադրեց հիմա արդեն դատավոր Վահե Գրիգորյանը, որպեսզի հնարավոր լիներ արագ փոխարինել: Ունեինք մարմիններ, որոնք պետք է ներկայացնեին Ազգային ժողով: Փառք Աստծո, հիմա ունեն այնպիսի լեգիտիմություն և պատգամավորների այնպիսի թվաքանակ, ցանկացած որոշում կարող էին անցկացնել, սա քննարկելու էլ ենթակա չէր: Շատ արագ պիտի փոխարինեին: Իսկ մենք սպասեցինք… Այն, ինչ տեղի է ունենում, չափից դուրս թավշոտ է: Այսքան թավիշ հանցագործների հանդեպ, պետության ու պետականության դեմ հանցագործություն կատարած մարդկանց հանդեպ չի կարելի ունենալ: Սա տանում է կործանման: Երբ դիմացինդ ունակ է ամեն ինչի և պատրաստ է ամեն ինչի՝ իր իշխանությունը, իր թալանածը, իր հանցագործությունները կոծկելու համար, դու չես կարող իր նկատմամբ լինել անսահման թավշոտ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան