ԱՄՆ-ի առևտրի նախարարն անդրադարձել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցին

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությանը. գրում է ermenihaber-ը:

Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Մնուչինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Անկարայի դեմ պատժամիջոց կիրառելու հարցը, սակայն դեռևս վերջնական որոշման մասին խոսել չի կարող։

«Ֆինանսների նախարար Մնուչինի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա։ Ինչպիսին էլ որ լինի քննարկումների արդյունքը, այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին ու կանոններին, քանի որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են»,-նշել է Ռոսը։

Առևտրի նախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան բավական ժամանակ պողպատի համար 50 տոկոս մաքսային տուրք է վճարել, այն դեպքում, երբ ողջ աշխարհում այդ տուրքի չափը կազմում է 25 տոկոս։ Ռոսի խոսքով՝ դա ևս S-400 –ների հետ կապված պատժամիջոց է Անկարայի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, 1000-ից ավելի թուրքական ընկերություններ հայտ են ներկայացրել այս ոլորտում մաքսատուրքերից ազատվելու համար, և ԱՄՆ-ն բավարարել է այդ հայտերը։ Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք ներկրում են ԱՄՆ-ում չարտադրվող, կամ ամերիկյան շուկային բավարարող որակ ու հատկություններ ունեցող ապրանքներ։ Նման արտոնություն ստացած ընկերությունները կազմում են ոլորտում գործող թուրքական ընկերությունների շուրջ 40 տոկոսը։