Մանվել Գրիգորյանի ազգականներին օտարած հողերի խնդրով նախարարը կզբաղվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուտամ Բաքոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ գյուղում այսoր տեղի ունեցած միջադեպին։

Ըստ պատգամավորի՝ ինքը մեկնել է գյուղ և պարզել, որ Մանվել Գրիգորյանի ազգականներին օտարվել է 200 հեկտար հողատարածք, որոնք հետո Գրիգորյաններն օտարել են լիբանանահայ գործարարին, որն էլ այժմ արգելում է գյուղացիներին այդ հողակտորում անասնապահությամբ զբաղվել։

Նշենք, որ, ըստ ֆերիկցիների, հողերը Գրիգորյաններին օտարվել է ապօրինի կերպով։

Պատգամավորի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ յուրացրել են հանրային սեփականությունը, այս մասով Քննչական կոմիտեն իրականացրել է տարբեր գործողություններ։

«Հիմա դիտարկվում է վարչական դատարանն դիմելու հարցը։ Շրջանառվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ նախագիծ, որը իր մեջ հնարավոր է ներառի նաև այս հարցը։ Իսկ ինչ վերաբերում է Ֆերիկ գյուղին, ապա ես ինքս հետամուտ կլինեմ խնդիրը պարզելու և այն իրավապահ մարմիններին ներկայացնելու համար»,- ասաց նախարարը։