Ճապոնիայի կայսրը հաստատել է Աբեի ներկայացրած կառավարության նոր կազմը

Լուրեր

05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյում՝ կայսերական պալատում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի Սահմանադրության համաձայն՝ կայսրը նախարարներին հաստատում է վարչապետի ներկայացմամբ:

Վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի 2012 թվականից ի վեր ամենամասշտաբային փոփոխություններն է կատարել կառավարությունում: Նա, ընդհանուր առմամբ, 13 գերատեսչությունների ղեկավարների է փոխել՝ ներառյալ ԱԳՆ-ն, պաշտպանության, արդարադատության, էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունները:

Պաշտոններին մնացել են միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն, որոնք 2012 թվականի դեկտեմբերից՝ Աբեի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր մշտապես եղել են նրա կառավարության կազմում:

Չնայած մեծամասշտաբ փոփոխություններին՝ Սինձո Աբեն նշել է, որ ձգտում է պահպանել կայունությունը կառավարության ներսում և պատրաստ լինել նոր մարտահրավերներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: