Դա կատարյալ պլանավորված հարձակում էր՝ կապված իմ հրապարակային քաղաքական գործունեության հետ, որը ձախողվեց ու կողոպուտի դրսևորում ստացավ. Ստյոպա Սաֆարյան

Լուրեր

04.02.2026 | 16:37
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ
04.02.2026 | 16:32
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան
04.02.2026 | 16:30
Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար
04.02.2026 | 16:19
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
04.02.2026 | 16:10
Կրասնոյարսկում աշակերտուհին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել դպրոցը
04.02.2026 | 15:59
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով
04.02.2026 | 15:51
Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով  բանակցություններ են անցկացրել
04.02.2026 | 15:42
Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
04.02.2026 | 15:34
Մեր երկրում խոսքի ազատությունը շփոթում են ատելության խոսքի հետ. Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:30
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն․ HRW-ի 2025-ի զեկույցը
04.02.2026 | 15:26
Խստորեն դատապարտելի է, պետք է կոշտ արձագանք. Գալյանը՝ ոստիկանի կողմից խոշտանգման դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:18
Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի և Դնեպրոպետրովսկի վրա. զոհեր և վիրավորներ կան
04.02.2026 | 15:16
Քաղաքական ցնցումներ են եղել, հարձակում ՀՀ-ի վրա. Թորոսյանը` աղքատության ցուցանիշը կիսով չափ չկրճատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 15:09
Առաջին դոպինգ սկանդալը ձմեռային Օլիմպիական խաղերում
04.02.2026 | 15:00
Ինչ է քննարկել Փաշինյանն Ալիևի հետ // Գալյանի պնդմամբ՝ մարտին նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է երեկ երեկոյան իր վրա կատարված հարձակմանն ու կողոպուտին:

«Իմ հազարավոր ընկերներին ու հայրենակիցներին շնորհակալ եմ ու երախտապարտ զորակցության խոսքերի համար:

Երեկ կատարվածի հետ կապված առայժմ կարճ կասեմ հետևյալը.

Այն կողոպուտի փորձ չէր, պլանավորված չէր որպես կողոպուտ կամ այդ կերպ նախազգուշացում կամ սարսափեցում. լիարժեք քննությունը ցույց կտա, որ դա կատարյալ պլանավորված հարձակում էր, կապված իմ հրապարակային քաղաքական գործունեության հետ, որը ձախողվեց ու կողոպուտի դրսևորում ստացավ մի քանի պատճառներով:

1. Նրանցից մեկն, ով ինձ սպասում էր աստիճանահարթակին, դեմքով դեպի շքամուտքի դուռը, արագ զգաց, որ ես կասկածանք ունեի իր հանդեպ ու ուշադիր նայեցի իրեն, ինչը հազվադեպ բան է իմ վարքագծում:

2. Նրանց պլանները ձախողեց տեղանքում ու մթության մեջ վատ կողմնորոշվելը. ի տարբերություն ինձ՝ երկուսն էլ մթության մեջ վատ էին կողմնորոշվում և տարածքը վատ գիտեին. նրանք զգացին, որ առաջինն իմ ուշադրությունը դեպի իրենց շրջեցին այն բանից հետո, երբ մուտք ներխուժած երկրորդը ահռելի բոյով մեկ /երկուսն էլ շատ բարձրահասակ էին/ դաժան կերպով հագավ միջանցքում դրված պահարանին, իսկ առաջինը, որ հասցրել էր իբր փակել դեպի երկրորդ հարկ իմ հնարավոր գնալը, հասցրեց հետույքի մեջ մխրճել սուր բազրիքը: Այս ամենը տեղի էր ունենում գրեթե միաժամանակ ու հերթականությամբ հայացքս ուղղում դեպի նախ պահարանը գրկածին, ապա հետույքով բազրիքի սուր երկաթը հայտնաբերածին: Ես բավարար չափով տեսա երկուսին էլ ու զգացի նրանց մտադրությունները:

3. Իմ անակնկալ պահվածքը. որքան էլ այդ պահին երկու ձեռքերս ծանրաբեռնված էին խանութից կատարված գնումների տոպրակներով, իմ արագ՝ դեպի իրենց շրջվելն ու հեռախոսը գրպանիցս հանելը, լապտերիկը միացնել փորձելը փոխեց նրանց պլանները: Նրանք ամենայն հավանականությամբ վախեցան, որ ես կնկարեմ դեմքերը: Ավելին, ֆիզիկական հարձակման դեպքում բնականաբար ինքնապաշտպանվելու էի, իսկ ձեռքիս բավական ծանր իրերը բավական լուրջ մարմնական վնասվածքներ հասցելու կատարյալ գործիք էին: Դրա համար արագ ձեռքիցս վերցրեցին:

4. Վայրկայններ անց թիկունքիցս բացվում էր տան դուռն ու նրանք հայտնվում էին կատարյալ լույսի տակ, կին, հարևաններ, որոնք վայրկյաններ անց արդեն դրսում էին:

Ահա թե ինչու նրանք ստիպված էին բավարարվել կողոպուտով:

Ես վստահ եմ, որ Ոստիկանությունը շատ արագ հայտնաբերելու է թե հեռախոսը, թե կատարողներին:

Բայց կանխավ ասում եմ՝ չեմ հավատալու կողոպուտի վարկածին, որը շրջանառության մեջ է հայտնվել ԶԼՄ-ներով, առաջինը, որքան հասկանում եմ, Shamshyan.com-ով:

Իրենք էլ գիտեն, թե ես ինչ հանգամանքեր եմ ներկայացրել իրենց՝ նաև գործի ու հնարավոր առնչվող տարբեր անձանց մասով: Այնպես որ՝ սպասում եմ կատարյալ մերկացումների: Սա շարքային 2 ջեբկիրի արարք չէր, այլ բավական մեծաթիվ բանդայի արած, որը թաքնվում է նորաստեղծ տարատեսակ քաղաքական անվանումների տակ, բայց միով բանիվ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խաղի խամաճիկներից են:

Եթե Ոստիկանությունը շատ ուզեցավ, լիքը կապիկների դեմքեր է պայթելու: Նրանք հավանաբար այս պահին չէն էլ մտածում, որ իրենց մասին «մտածում ենք»… Իսկ մենք գիտենք իրենց մասին, իրենց կապերի մասին:

Գրկում եմ բոլորիդ, մենք ընտանյոք հանդերձ լավ ենք, մի անհանգստացեք, կատարվածն առիթ դարձավ, որ այսօր կարգին հանգստանամ իմ տանը»,- գրել է նա: