Եթե ոտնձգություններ իրականացվեն  Իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատմամբ, ապա կդիմենք ռազմական գործողությունների. Չավուշօղլու

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե ոտնձգություններ իրականացվեն  իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատմամբ, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների. փոխանցում է ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այսօր իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեն՝ համարելով, որ դրանով խախտվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Չավուշօղլուն ասել է, որ այս պահից սկսած, ստեղծված ճգնաժամային պայմաններում Անկարան միայն  բանակցելու է  Իրաքի ղեկավարության հետ:

Խոսելով իրաքյան Քուրդիստանի ղեկավարներին Թուրքիայի կողմից արված բազմաթիվ կոչերի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.

«Մենք բարեկամական հորդրո արեցինք նրանց, զգուշացումներ էլ արեցինք: Այս պահին սահմանային անցակետերի փակման մասին խոսք չկա, միայն կա խստացման հարց: Մեր կողմից իրականացվելու են քայլեր: Այս պահին այդ հարցերը քննարկում ենք:  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը հասկացրեց, որ գնալու են իրենց ճանապարհով: Դե մենք էլ ասացինք, որ դրա դիմաց վճարելու են ու այդպես էլ կլինի»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան դադարեցնելու է մարզել Քուրդիստանի զինված ուժերին, որոնք հայտնի են «փեշմերգա» անվանումով:

Թուրքիայի արտգործնախարը հիշեցրել է, որ  իրենք «փեշմերգա»-ին մարզում էին դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակներից, ընդհուպ մինչև տարածաշրջանում «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպության հայտնվելը: