«Քաղաքական համակարգին երկրաշարժ է մոտենում»․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը

-Պարոն Ղուկասյան, երեկ վարչապետը հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարների հետ։ Ձեր կարծիքով ինչո՞վ էր թելադրված այդ հանդիպումը։

-Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց ենթադրում եմ, որ երկու կողմն էլ ուներ պատճառներ հանդիպման, քանի որ այն կայացել է, դա վկայում է, որ փոխադարձ հետաքրքրություններ ունեն միմյանց նկատմամբ։

-Այսինքն, «Սասնա Ծռերը» դառնում է քաղաքական լուրջ գործո՞ն դաշտում։

-Հավանաբար, «Սասնա Ծռերը» խնդիր ունի դատական գործընթացի հետ, առ այսօր նրանք չեն կարողացել ինչ-որ բան փոխել դատական գործընթացի մեջ, և այն ինչ կա, իրենց տանում է դատապարտման։ Ես ակնկալում էի, որ նրանց գործում հեղափոխությունից հետո կլինի վերանայում և ըստ քրեական իրավունքի ճիշտ կիրառման՝ նրանք կարող էին մեղադրվել ինքնիրավչության համար։ Իսկ այդ իրավունքն ասում է, որ այն դեպքերում, երբ պատանդների կամ շենքերի գրավումը տեղի է ունենում օրինական պահանջի համար, նման դեպքում այդպիսի դեպքերը գնահատվում են որպես ինքնիրավչություն։

-Այսօր հայտնի է դարձել նաև, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռացել է Արման Բաբաջանյանը։ Նա, իհարկե, իր քայլը բացատրել է նրանով, որ իր խմբակցությունը կտրված է նոր Հայաստանի քաղաքական օրակարգից։ Ըստ Ձեզ ի՞նչ է տեղի ունենում։

-Ինչ-որ մի երկրաշարժ է մոտենում քաղաքական համակարգին, ՍԴ վերջին որոշումից հետո դա ավելի տեսանելի է։ Երևի կլինի ջրբաժան, ըստ այն բանի, թե ինչպես են քաղաքական ուժերը դիրքավորում Ռոբերտ Քոչարյանի գործոնի նկատմամբ։ Եվ, հավանաբար, կարծում եմ, որ դա կբերի այսպիսի բազմաթիվ իրավիճակների, երբ խորհրդարանական դաշինքներ կփոխվեն, կխզվեն, վերադասավորումներ կառաջանան։ Բաբաջանյանը, իմ կարծիքով, այն գործիչներից է, որը կտրականապես դեմ է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, ենթադրում եմ, որ որևէ այլ քաղաքականություն չէր կարող բերել իր խմբակցության հետ հակասությունների։ Մենք շուտով դրա հանգուցալուծումը կտեսնենք։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: