Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն․ չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև․ Ռուբեն Հայրապետյան

Լուրեր

06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
Բոլորը

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․

«Սիրելի՛ ուսանողներ,
այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին կարգերին չի լինելու, կարող է լինել վերադարձի փորձ, ինչը դուք այլևս թույլ չեք տալու: Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է, որ դուք անգամ այս փուլում այլևս բաց չթողնեք ձեր դասերը և պայքարը շարունակեք լսարաններում՝ շատ լավ սովորելով և չհանդուրժելով թելադրող ու դասընթացի հետ մասնագիտական առնչություն չունեցող դասախոսների մուտքը լսարան: Եվ միայն այդ արատավոր երևույթների շարունակության դեպքում կարող եք նորից համախմբվել և դուրս գալ՝ ավելի լսելի դարձնելով ձեր ձայնը: Այս պահին պայքարը կարող եք շարունակել բոլոր հնարավոր եղանակներով, որոնք չեն վնասելու դասապրոցեսին: Ոչ մի պարագայում մի’ հանդուրժեք որևէ ճնշում, որը դեմ է ձեր կամքին և օրինական գործողություններին: Նման դեպքերում ճիշտ հակառա’կը արեք։ Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ձեզ արգելելու կամ ուղղորդելու, որ չմասնակցեք այս կամ այն հարցին առնչվող ստորագրահավաքի։ Դա որոշում եք բացառապես դուք: Իմացե’ք՝ նման գործողություններ կատարող անձը մորթապաշտ դավաճան է: Շարունակելու եմ պայքարել ձեզ հետ միասին մինչև վերջ՝ ձեռքբերված արդյունքը զարգացնելու ուղղությամբ՝ անկախ կարգավիճակից:

Մենք այս ընթացքում 10 քայլ առաջ ենք գնացել, և եթե անգամ 9 քայլ հետ է կատարվում, միևնույնն է, առնվազն 1 քայլը մնալու է: Ճիշտ է՝ նրանց դասաժամերը կրճատվել են արդեն հայտնի մոտիվներով, բայց համալսարանը համալրվել է մեծ քանակությամբ բարձրորակ մասնագետներով: Այնպես որ, անկախ ձեր հետագա պայքարի ուղղություններից, մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն: Չստանալու դեպքում, խոստանում եմ, ինքս եմ ձեզ հետ միասին կանգնելու համալսարանի մուտքի առջև:

Անսահման հպարտ եմ և պարտավորված արդարության վերականգնման համար ձեր շարունակվող պայքարով»: