Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու  արդյունքները. փոխանցում է ermenihaber-ը:

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով  միջազգային իրավունքի դրույթները, ինչպես նաև  հիմնվելով Թուրքիայի խորհրդարանի տրամադրած լիազորությունների վրա, համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Բացի դրանից իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը կոչ է արվել ցուցաբերել «ողջամտություն» և հրաժարվել հանրաքվեի անցկացումից:

Արտգործնախարարությունը պահանջել է, որ Թուրքիայի  քաղաքացիները լքեն իրաքյան Քուրդիստանի սահմանները:

Աղբյուրը նաև նշում է, որ սեպտեմբերի 25-ին առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է քվեարկությունը: Հանրաքվեին իրավունք ունի մասնակցել 5 մլն մարդ: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն 72 ժամվա ընթացքում: