«Ինչ որոշում էլ ընդունի ՍԴ-ն, լուրջ վերաբերվել պետք չէ»․ պատգամավորները՝ ՍԴ հնարավոր որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի դիմաց ընթացող ակցիաները որեւէ կերպ չեն ազդի Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության մասով դատարանի որոշման վրա։

«Եթե ազդեն, դա կնշանակի, որ ՍԴ-ն ինքն է խախտում Սահմանադրությունը»,-ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Ըստ նրա, եթե ՍԴ-ում աշխատում են լավ մասնագետներ, որոնք տիրապետում են Սահմանադրությանը, նրանք չպետք է որեւէ նշանակություն տան պոպուլիստական կոչերին․ «ՍԴ-ն մասնագիտացված հիմնարկ է, եւ ՍԴ-ն իր որոշումները կայացնելիս առաջնորդվում է ոչ թե բողոքի ցույցերով, նրանց մասնակից անձանց քանակով, կամ նրանց արած հայտարարություններով, այլ Սահմանադրությամբ»։

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը չի ողջունում դատական նիստերի ընթացքում բողոքի գործողությունները Սահմանադրական դատարանի դիմա անկախ նրանից մարդիկ Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ց են, թե նրա դեմ են։ Պատգամավորը կարծում է, որ այս ավանդույթի հիմքը գործող իշխանությունն է դրել, որը չի ընդունում Սահմանադրական դատարանի անդամներին։

«ՍԴ անդամին ընդունել-չընդունելը․․․ Ես կարող եմ կոնկրետ այսինչին չընդունել, չհրավիրել իմ ծնունդին կամ հարսանիքին, բայց պետական ապարատը ընդունել-չընդունելու վայր չի, ոչ մեկը բոլորի համար սիրելի չէ, ես էլ չեմ ընդունում, ինձ էլ չեն ընդունում շատերը, բայց ասել, որ ես էսինչին չեմ ուզում տեսնել դատավոր եւ նա չպիտի լինի, մենք ուղղակի գլխից վնասում ենք արդարադատությունը»,-զգուշացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։

Պատգամավորը նկատում է, որ գործող իշխանությունները վատ ավանդույթի սկիզբ են դնում, ամեն իշխանություն կարող է կազմավորել իրեն հաճելի դատարանը։

«Էս ու՞ր կհասնենք, բա դատական համակարգի անկախության իմաստը նրանում է, որ նա չկրի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության ազդեցությունը»,-արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը։

Իմքայլական Վահագն Հովակիմյանը դատարանի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցերը արդարադատության վրա ճնշում չի համարում, բայց զգուշացնում է, որ ինչ որոշում էլ ընդունի Սահմանադրական դատարանը, լուրջ վերաբերվել պետք չէ։

«Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանին ծառայություն է մատուցում, ոչ թե ՍԴ-ն կորոշի, թե որն է ճիշտ, այլ կոնկրետ անձինք կոնկրետ անձի խնդիր են լուծում։ Սա ՍԴ չի»,-հայտարարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պատգամավորի, ժողովուրդը որեւէ որոշում չի ընդունելու, պարզապես պետք է հասնել դատարանի անդամների հեռացմանը։ Վահագն Հովակիմյանն այդտեղ որեւէ խնդիր չի տեսնում․ «Էս աշխարհում երևի չկա ըտենց խնդիր քաղաքական, որ չունի լուծում։ Մարդկանց մի փոքրիկ խումբ ուղղակի արգելակում է Հայաստանի զարգացումը եւ նրանք չեն կարող հաջողել»։

Իշխանական պատգամավորն ակնարկում է, որ անդամների հեռացումը կօգնի նրանց զավակներին տեսնել նոր Հայաստանի զարգացումը՝ այդ Հայաստանը լինելու է ավելի լավը, քան այն մեկը, որը պատկերացնում են նախկին իշխանությունների օրոք ընտրված Սահմանադրական դատարանի անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան