Միջազգային հանրությունը միջամտում է, որպեսզի համընդհանուր պատերազմ չլինի. Շահան Գանտահարյանը՝ «Հըզբալլահ»-Իսրայել փոխհրաձգության մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանում իրավիճակն այս պահին, նախորդ օրվա համեմատ, հանդարտ է: Այս մասին տեղեկացրեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին լիբանանյան «Հըզբալլահ»-ի և Իսրայելի միջև փոխադարձ հրետակոծությանը:

«Երեկ երեկոյան կողմ արդեն իրադրությունը նորմալ հուն վերադարձավ: Պաշտոնական Թել Ավիվը ևս հայտարարեց, որ վերջ են դնում ռազմական գործողություններին: Բայց չի բացառվում, որ նման տեղայնացված ոտնձգություններ, ռազմական գործողություններ, փոխադարձ ռմբակոծություններ լինեն, որովհետև այն, ինչ եղավ երեկ, նախադեպ ունի: Հատկապես սահմանին նման միջադեպեր արձանագրվում են, սա առաջին դեպքը չէ»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն կար, որ սա կարող է ավելի մեծամասշտաբ գործողությունների վերածվել, բայց երկու կողմի գործողություններում էլ, կարծես, որոշակի զսպվածություն կար:

Շահան Գանտահարյանը նշեց նաև, որ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններ հասած իսրայելական անօդաչու թռչող սարքերի թիրախում «Հըզբալլահ»-ի տեղեկատվական գրասենյակն է եղել. «Բարեբախտաբար, միայն նյութական վնասներ են արձանագրվել: Իսկ երկրորդ անօդաչուն, որը խոցվեց, լրտեսական, հետախուզական գործողություններ է իրականացրել: «Հըզբալլահ»-ն անմիջապես առաջին քարտուղարի միջոցով խոստացավ հակադարձել, պատժիչ գործողություն կազմակերպել: Եվ երեկ իրականացավ այդ գործողությունը»:

Ավելի ուշ «Հըզբալլահ»-ը, ըստ մեր զրուցակցի, հստակեցրեց, որ իրենց գործողությունները պատասխանն էին ոչ թե Բեյրութի իրենց կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման, այլ Սիրիայում «Հըզբալլահ»-ի հենակետերի վրա Իսրայելի հարձակման հետևանքով շիաների շարժման զինյալների զոհվելու:

Հարցին՝ մտահոգություն կա՞, որ Սիրիայում մարտական գործողություններին «Հըզբալլահ»-ի զինյալների մասնակցության համար կարող է վճարել Լիբանան պետությունը՝ լայնածավալ հարձակման ենթարկվելով Իսրայելի կողմից, Շահան Գանտահարյանը պատասխանեց, որ նման սպառալիքներ Թել Ավիվը բազմիցս է հնչեցրել:

«Իսրայելը միշտ Լիբանանի կողմից թանկ վճարելու սպառնալիքները հնչեցնում է: Կարծում եմ, որ խնդիրը պետք է առավելապես դիտարկել Իրանի հետ Իսրայելի ունեցած լարված հարաբերություններով, որովհետև «Հըզբալլահ»-ը, ի վերջո, նաև Իրանի նեցուկը վայելող կազմակերպություն է: Կարելի է ասել, որ միջազգային քաղաքական շրջանակները «Հըզբալլահ»-ը դիտարկում են որպես Իրանի ռազմական ուժերի մեկ ստորաբաժանում»,- նշեց նա:

Սակայն Լիբանանը պետական մակարդակով, ըստ Գանտահարյանի, այսօր օրինաչափ է գնահատում դիմադրությունը:

«Լիբանանյան պետական որոշումներով այսօր դիմադրությունը նկատվում է շատ օրինական, օրինաչափ երևույթ, որն անհրաժեշտություն է՝ նկատի ունենալով հարավային հարևանի սանձազերծած ոտնձգությունները Լիբանանի դեմ: Չմոռանանք նաև, որ լիբանանյան տարածքներ կան, որոնք մինչ օրս գրավված են Իսրայելի կողմից և գտնվում են Իսրայելի ԶՈՒ-ի վերահսկողության ներքո»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Նա նշեց, որ այս ամենը նկատի ունենալով՝ խոսվում է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների մասին, սակայն կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը կմիջամտի, որպեսզի սահմանային շրջաններում արձանագրված բախումները համընդհանուր պատերազմի չբերեն. «Մասնավորապես, վերջին դեպքերը միջազգային հնչեղություն ստացան, զսպվածության կոչեր հնչեցին»:

Հիշեցնենք, որ Լիբանանի և Իսրայելի սահմանը կիրակի «Հըզբալլահ»-ի և իսրայելական բանակի միջև հերթական կոնֆլիկտի թատերաբեմ է դարձել:

Լիբանանյան շիաների «Հըզբալլահ» շարժման զինյալները հրեական Աֆիֆիմ բնակավայրի մերձակայքում հակատանկային հրթիռով իսրայելական զրահամեքենա են խոցել:

«Իսրայելն ագրեսիվ գործողություններ է իրականացնում Լիբանանի, Սիրիայի և Իրաքի դեմ, և մենք չենք կարող դա անպատասխան թողնել»,- հայտարարել է «Հըզբալլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան:

Թամարա Հակոբյան