Նախարար Սուրեն Պապիկյանը «ՔՎԱՆՏ» վարժարանում մասնակցել է նոր ուս․տարվա միջոցառմանը

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Քվանտ վարժարան, որտեղ 2011-2018թթ. դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաները: Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է վարժարանի ուսուցչական անձնակազմին և սաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  և նշել, որ ինքը պատիվ է ունեցել դասավանդել  Հայաստանի նորօրյա պատմության մեջ իր կարևոր դերակատարումն ունեցող կրթօջախում։

«Սիրելի փոքրիկներ, քվանտական լինելը մեծագույն պատիվ է և մեծ  պարտավորություն յուրաքանչյուրիս համար։ Ես խնդրում եմ՝ մեծ պատվով և սիրով ստանձնեք այս կարևոր առաքելությունը, քանզի դուք այսօրվանից, մուտք գործելով «Քվանտ» վարժարան , մուտք եք գործում ձեր կյանքի մի կարևոր փուլ, մուտք եք գործում Հայաստանի կրթական դարբնոցներից կարևորներից մեկը։ Խնդրում եմ վերցնել, կլանել այն գիտելիքները, որ ձեզ կտան մեր սիրելի ուսուցիչները, քանզի դուք մեր երկրի ներկան եք, մեր երկրի ապագան, դուք եք մեր երկրի վաղվա տերերը»,- ասել է Սուրեն Պապիկյանը  և  շնորհակալություն հայտնել  վարժարանի տնօրինությանը՝ միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։

Միջոցառման ավարտից հետո նախարարը շրջել է առաջին դասարանցիների դասարաններով, փոքրիկների հետ խոսել օրվա տպավորությունների և մասնագիտական երազանքների մասին։ Աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել և զրուցել է նաև նախկին գործընկերների հետ։