«Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում»․ պետություն-մասնավոր քննարկում

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է․«Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»:

Տիգրան Խաչատրյանը գործարարներին և դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է․ «Իմ գործընկերոջ հետ քննարկումներ ենք նախաձեռնել արտաքին տնտեսական հարցերում հաղորդակցման բարելավման վերաբերյալ։ Առանց ճիշտ հաղորդակցման, մեր նպատակների, առկա հնարավորությունների և կարիքների վերաբերյալ տեղեկատվության  արդյունավետ փոխանակման՝ չենք կարող նեդաշնակեցնել մեր գործողությունները և ստանալ շոշափելի արդյունքներ՝ ավելացնելու ներդրումների ծավալները և արտաքին շուկաներում լավագույնս իրացնելու Հայաստանում ստեղված նյութական և ոչ նյութական արտադրանքը»:

Քննարկման ընթացքում գործարարները և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկրի ներդրումային և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավման և հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցերի առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում: