ԱԱԾ-ին Գագիկ Խաչատրյանի գործով ՊԵԿ-ից փաստաթղթեր են փոխանցվել. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ն ՊԵԿ-ից փաստաթղթեր է պահանջել և ստացել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություններ ունի, որ Գագիկ Խաչատրյանի օրոք ՊԵԿ-ում աշխատակիցներ են գրանցվել, բայց աշխատանքի չեն եկել:

«Ոչ միայն Գագիկ Խաչատրյանի… տարբեր գործերով: ԱԱԾ-ի վարույթում գտնվում են տարբեր կազմակերպություններ: Մեզանից փաստաթղթեր են պահանջել շատ մեծ ծավալի, որոնք փոխանցվել են»,- ասաց նա:

Նա չասաց, թե ԱԱԾ-ն ինչ տվյալներ է պահանջել:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գագիկ Խաչատրյանին և նրա հարազատներին պատկանող բնակարաններում: Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը ձերբակալվել են: ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ նա տասնյակ միլիոնավոր դոլարներ է չարաշահել: Գագիկ Խաչատրյանի պաշտպանն էլ հայտնել էր, որ Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ ՊԵԿ-ում եղել են գրանցված աշխատողներ, ովքեր գրանցված չեն եղել, բայց աշխատավարձ են ստացել:

Այսօր էլ տեղեկացանք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջոնորդություն է ներկայացվել: ԱԱԾ-ն պաշտոնապես չի մեկնաբանում տեղեկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան