ԱՄՆ-ի կիբերհարձակման հետևանքով Իրանի համար կարևոր տվյալների բազա է ոչնչացվել

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարության կողմից դեռևս այս տարվա հունիսին իրանական համակարգչային համակարգերի վրա հաքերային հարձակման ժամանակ Թեհրանի համար կարևոր տվյալների բազա է ոչնչացվել: Այս մասին The New York Times-ին հաղորդել է ԱՄՆ պաշտոնական շրջանակների աղբյուրը, գրում է «Իզվեստիա»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալների բազան, ենթադրաբար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հարկավոր էր Պարսից ծոցի շրջանում գտնվող նավերի վրա հարձակում ծրագրելու համար: Ընդ որում, կիբերհարձակման հետևանքով վնաս է հասցվել նաև իրանական կապի և համակարգչային որոշ ցանցերի: Ամերիկյան կողմը նշել է, որ ծրագրվում էր վնասել Իրանի հրթիռային համալիրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ամերիկյան զինվորականները կիբերհարձակումը հաջող են համարում: Նրանք նաև մատնանշում են, որ դրանից հետո նշված տարածաշրջանում լցանավերի վրա հարձակում չի եղել: NYT-ի տեղեկություններով՝ Թեհրանն առայժմ չի կարողացել վերականգնել հարձակման հետևանքով կորցրած տվյալները և մի շարք համակարգերի աշխատանքը:

Վաշինգտոնն այս հարձակումը իրանական կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման պատասխան է համարում: