Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները. ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի վերլուծությունը

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը «Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարմանառկա խնդիրները» թեմայով հանդես է եկել վերլուծական  հոդվածով:

Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները. վերլուծություն

Տարիներ առաջ գրածս թեկնածուական ատենախոսությունն բովանդակային առումով առնչվում էրԱրցախի ջրային ռեսուրսներին (մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարին): Այն հաջողությամբպաշտպանեցի, բայց թեման այնքան խորն ու հետաքրքիր էր, որ շարունակական հետազոտության կարիքուներ: Հերթական առիթն էլ այս տարի Արցախում ջրամատակարարման (խմելու և ոռոգման առումներով)սուր արտահայտված խնդիրն էր: Պատճառները հասկանալու համար թույլ տվեք որոշակի համադրումներկատարել:

Ընդհանրապես, ցանկացած տարածքի կլիմայի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի տարրերի ձևավորման գործում մթնոլորտային տեղումներն ունեն իրենց դերը: Արցախում և հարակից տարածքներում մթնոլորտային տեղումների ստացիոնար դիտարկումներ սկսվել են դեռևս 1891թ.-ից, իսկ առավել ծավալուն աշխատանք՝ 1925-30թթ.-ից: Դիտարկումներն իրականացվել են 52 օդերևութաբանական կայաններից (որոնցից 21-ը տեղակայված էին Արցախում. ցավոք, ներկայումս մոտ 10-ն են գործում)՝160-2470 մետր բարձրությունների միջակայքում: Արցախի տարածքում մակերևութային և ստորերկրյա ջրերի ձևավորման, շարժման և կուտակման օրինաչափությունները մեծ չափով պայմանավորված են այստեղ տարածված ապարների հատկություններով և ջրաերկրաբանական պայմաններով:

Լեռների գագաթային հատվածներում ջրաերկրաբանական պայմանները մթնոլորտային տեղումների ծծանցման (ֆիլտրացման) համար նպաստավոր չեն, որի պատճառով այստեղ ստորերկրյա ջրերի մեծ կուտակումներ չկան: Ավելին, Արցախի լեռները ունեն միաթեք կառուցվածք (հյուսիս արևմուտքից՝ հարավ արևելք), ուստի ներծծվող ջրերի մեծ մասը խորքային ճանապարհով դուրս է գալիս հանրապետության սահմաններից հիմնականում դեպի Ադրբեջանի տարածք և սնում այնտեղ գտնվող ճնշումային և ոչ ճնշումային ստորերկրյա ջրավազանները:

Այնտեղ, ուր լեռնալանջերը ունեն մեծ թեքություն (հիմնականում այդպես է), մթնոլորտային տեղումները ունեն մեծ հոսք, որը արագությամբ հեռանում է և գրեթե չի մասնակցում ստորերկրյա ջրերի ձևավորմանը (հիմնականում գարնանային վարարումներով): Այդ պատճառով շատ աղբյուրներ հատկապես ամառային շրջանում չորանում են:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ընթացիկ տարվա ութ ամիսներին: Ներկայացնեմ մթնոլորտային տեղումների միջին բազմատարյա (մոտ ինիսուն տարիների արդյունքով) քանակը ստորև բերված աղյուսակի տեսքով.

Աղյուսակից երևում է, որ այս ամառվա տեղումները հանրապետության տարածքում կազմել են բազմատարյա միջին ցուցանիշի 5-30 %-ը: Բազմատարյա տեղումների միջին քանակից զգալիորեն նվազել է նաև անցած 8 ամիսների տեղումների քանակը: Ու սա է ներկայումս առկա ջրի սակավության հիմնական պատճառը: Իսկ տեղումներն Արցախում հիմնականում կապված են արկտիկական և բարեխառն օդային զանգվածներից գոյացած ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետ (և այն որևէ կապ չունի Սևանա ջրի մակարդակի, ՀԷԿ-երի գործունեության և այլ գործոնների հետ):

Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր ցուցանիշներ Թարթառ գետի ջրագրությունից:

Վերջին 90 տարվա արդյունքներով՝ Թարթառ գետի բազմատարյա տարեկան հոսքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մոտ կազմել է 15,3 մ/խ: Իսկ 1996թ.-ից սկսած՝ վերջին 22 տարիների ընթացքում, 15,1 մ/խ: Այսինքն տարբերությունն այդքան էլ մեծ չէ:  Բայց տատանումներ պարբերաբար գրանցվում են, ինչպես, օրինակ, 2001թ.-ին միջին տարեկան հոսքը 8,2 մ/խ էր, 2003թ.-ին՝ 22,5 մ/խ: Ինչը վկայում է տատանումների մեծ տարբերության մասին:

Ինչո՞ւ ներկայացրի հենց այս օրինակը. որպեսզի հաստատենք, որ նման իրավիճակները կրկնվող են: Արցախը ավելի մեծ երաշտներ է տեսել պատմության ընթացքում:

Լուծումներ տալու համար պետք է շարունակենք արդեն իսկ սկսած ինտենսիվ աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պահելով արտեզյան ջրհորների, նոր ջրամբարների կառուցումը, Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխումը և, ամենակարևորը, կորուստների նվազեցումը:

Համեմատության համար նշենք, որ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշարներ, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի…

Ստեղծված իրավիճակը պետք է փոխենք միասին՝ հանուն հզորացող հայրենիքի, հանուն մրցունակ տնտեսություն ունեցող Արցախի: Մի խոսքով՝ անելիքները շատ են, բայց հաստատուն է նաև կամքը և ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա: