ՊՆ-ում նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում․ ի՞նչ կապ ունեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները ռուսական ORSIS-ի հետ

Լուրեր

01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
Բոլորը

Ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից ՀՀ Պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքեր մատակարարելու գործընթացը կասեցվելու մասին տեղեկությունը հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում քննարկվող գլխավոր թեմաներից մեկն է դարձել:

Factor.am-ին թեմայի շուրջ ուշագրավ փաստեր հայտնի դարձան: Պարզվում է, որ գնման գործընթացում ներգրավված են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչից կոռուպցիոն ռիսկեր են առաջ գալիս:

Տեղեկացանք, որ այս տարվա մայիսին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի ձեռք բերման մրցույթ, որի պահանջները կարողացել է բավարարել միայն ORSIS ընկերությունը:

Ռուսական այս ընկերությունը «Промтехнологии» կոնցեռնի մասն է կազմում, իսկ Հայստանում ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն է:

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն Արթուր Գալստյանն են եւ Գեւորգ Մանուկյանը: Նրանք պատահական անձիք չեն:

Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է: 1996 թվականից սկսած զինված ուժերում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի տվյալներով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանել է նրան: Արթուր Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերության ստեղծման օրն է հրաժարվել իր բաժնեմասից:

«Ես եղել եմ հիմնադրիներից մեկը, ինչի համար այդ ընկերությանը ես եմ ներկայացրել մեր ղեկավարությանը, որպեսզի իրենք կարողանան աշխատեն: Ես իմ մասը հանձնել եմ, չեմ եղել կառավարիչ, նույնը օրը ստեղծվել է, նույն օրն էլ հանձնել եմ»,- ներկայացրեց նա:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, սակայն, Factor.am-ը տեղեկացավ, որ ՊՆ փոխգնդապետը 2019 թվականի հունիսի 28-ին է միայն հրաժարվել իր 50 տոկոս բաժնեմասից: Այն փոխանցել է Վերգինե Սարգսյանին:

Ուշագրավ է, որ փոխգնդապետ Արթուր Գալստյանը իր բաժնեմասից հրաժարվել է այն բանից հետո, երբ մեկ ամիս անց պարզվել է, որ ՊՆ-ն չեղարկում է հատուկ սարքերի գնման գործընթացի արդյունքները:

Նշենք, որ ընկերության հիմնադիրներից Գեւորգ Մանուկյանը եւս նախկինում զբաղեցրել է այն նույն պաշտոնը, ինչ հիմա զբաղեցնում է իր գործընկեր Արթուր Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ: Գեւորգ Մանուկյանն այժմ պահեստազորում է:

ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մատակարարման մրցույթի արդյունքները չեղարկվել են, քանի որ հատուկ սարքերի համար նախարարության կողմից սահմանված չափանիշները ՊՆ բարձրաստիճան այս պաշտոնյաները համապատասխանեցրել են իրենց ընկերության կողմից մատակարարվող ապրանքի չափանիշներին:

Արդյունքում որեւէ այլ ընկերություն չի կարողացել մրցույթին մասնակցել: Սա դարձել է երկու այլ հիմնական մատակարարների բողոքի եւ արդյունքում նաեւ ծառայողական քննություն իրականացնելու պատճառ:

Ի վերջո պարզվել է, որ ռուսաստանյան ORSIS ընկերության հայկական «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հետևում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

ՊՆ-ի մեր աղբյուրի հավաստմամբ՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն բացահայտված խախտումների պատճառով չի կարողացել մի քանի միլիոն դոլարի հատուկ սարքեր մատակարարել։ Իրավիճակը հանգեցրել է նրան, որ «Օրսիս Արմս»-ը սկսել է ՀՀ ՊՆ-ի հետ շանտաժի լեզվով խոսել:

Մասնավորապես, ընկերությունից հայտնել են, որ կասեցնելու են Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցումը: Սակայն մեր աղբյուրն ասաց, որ ՊՆ-ում դրան լուրջ չեն վերաբերվել, եվ հիմա «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն փորձում է հարցը քաղաքականացնել:

Օգտվելով առիթից, որ ռուսական ORSIS ընկերության ներկայացուցիչն են Հայաստանում, ստեղծում են տպավորություն, որ Ռուսաստանի հետ ուղիղ խնդիրներ կառաջանան, կճնշեն, կպատժեն եւ այլն: Այսինքն փորձ է արվում նեղ շրջանակի անձնական շահերի պատճառով այս գործերին միջպետական երանգ հաղորդել:

Մեր ունեցած այս տեղեկությունների վերաբերյալ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ Արթուր Գալստյանն ասաց.

«Ընկերությունը ստեղծված իրավիճակի հետ ընդհանրապես կապ չունի: Ընկերությունն ընդամենը զբաղվել է թղթեր տանել-բերելով, հիմնական հարցը «Промтехнологии» ընկերության հետ է»:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի կողմից հաստատված տեխնիկական պահանջները համապատասխանեցվել են «Օրսիս Արմս»-ի կողմից մատակարարվող ապրանքների պահանջներին, Արթուր Գալստյանն արձագանքեց. «Տենդեր անողը նյութատեխնիկական դեպարտամենտն է: Ես ընդհանրապես կապ չունեմ, ինձնից ավելի բարձր պաշտոն ունեցող մարդիկ են մրցույթը հայտարարում, ես ոնց կարող եմ իրենց ուղղորդել»:

Արթուր Գալստյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել եւ ընդհատեց հեռախոսազանգը: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, այս օրերին «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հիմնադիր, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ Արթուր Գալստյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նա գործուղման մեջ է, բայց մեր աղբյուրները փոխանցեցին, որ մոսկովյան այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը «Промтехнологии» խմբի ընկերությունների ղեկավարության հետ:

Պաշտպանության նախարարության Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ ORSIS ընկերության Հայաստան գալու հետ կապ ունի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Մեր զրուցակիցներն ասացին, որ գնդապետ Արթուր Գալստյանը այդքան ազդեցություն չուներ, որ կարողանար Հայաստան բերել նման ընկերության:

Այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Արտակ Դավթյանից, բայց ողջ օրվա ընթացքում նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ հատուկ սարքերի մատակարարումը չեղարկելու փաստով ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, որից հետո հայց է ներկայացվել դատարան: Հարուցվել է քրեական գործ:

Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Factor.am-ի հետ զրույցում փոխանցել էր՝ չգիտեն, թե ինչու է ՀՀ ՊՆ-ն ռուսական ընկերությանը «սև ցուցակում» ներառել:

«Մենք դեռ դատական հայցը չենք ստացել, չգիտենք՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը որոշել ORSIS ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում»։ Մենք էլ որոշեցինք պատասխան հայցով չդիմել դատարան, չընկնել դատական քաշքշուկների մեջ, որը կարող է ձգվել տարիներ՝ այդ ընթացքում ընկերությանը զրկելով այլ մրցույթների մասնակցելու հնարավորությունից։ Այս խնդիրներից խուսափելու համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը»:

Factor.am-ը ստեղծված իրավիճակի եւ մեզ փոխանցված տեղեկությունների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից:

Մեզ հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի կարող հայտնել նշված հրապարակման մասին, քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում: Բացի այդ, մեկնաբանություն չի կարող տրվել մի գործի մասին, որը գտնվում է նախաքննության փուլում»։

Նարեկ Կիրակոսյան