Ռուսական ORSIS-ում չգիտեն՝ ինչն է զենքի մատակարարման մրցույթի հետ կապված ՀՀ ՊՆ-ի որոշման պատճառը

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

«Մեզ համար  հասկանալի չէ, թե ինչի հետ է կապված զենքի մատակարարման մրցույթը չեղարկելու վերաբերյալ Հայաստանի Պաշտպանության նախարարության որոշումը կամ ինչն է ազդել դրա վրա»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական ORSIS ընկերության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մի քանի միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկելու մասին տեղեկությունը:

«Մեզ համար դժվար է հիմա մեկնաբանել հետագա քայլերը: Քրեական գործ է հարուցվել, քննություն կլինի: Կցանկանայինք սպասել քննության ավարտին»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ խնդրի շուրջ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդին:

«Մենք դիմել ենք նաև Մոսկվայում ՀՀ ռազմական կցորդին՝ խնդրելով մեկնաբանել ստեղծված իրավիճակը, բայց ո՛չ ընթացիկ իրավիճակի, ո՛չ հետագա քայլերի հետ կապված հասկանալի բացատրություն չենք ստացել: Մենք ստացանք պատասխան, որը մեզ համար հասկանալի և ընդունելի չէ, քանի որ չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ որ ընկերությունը, իբր, ոչ բոլոր փաստաթղթերն է ներկայացրել, որոնք հաստատում են որակի չափանիշներին համապատասխանությունը: Դա ճիշտ չէ»,- պնդեց ORSIS-ի ներկայացուցիչը:

ORSIS-ը տարիներ շարունակ Երևանին զենք ու սպառազինություն է մատակարարել: Ընկերությունում պնդում են, որ հիմա «սև ցուցակում են» հայտնվել: Ռուսական աղբյուրի համաձայն՝ չի բացառվում, որ ստեղծված իրավիճակի արդյունքում խափանվի Հայաստանում փամփուշտներ արտադրող գործարանի շինարարության նախագիծը, որը պետք է կառուցվեր ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է:

Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ չգիտեն, թե ինչու է ՀՀ ՊՆ-ն ռուսական ընկերությանը «սև ցուցակում» ներառել:

«Մենք դեռ դատական հայցը չենք ստացել, չգիտենք՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը որոշել ORSIS ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում»։ Մենք էլ որոշեցինք պատասխան հայցով չդիմել դատարան, չընկնել դատական քաշքշուկների մեջ, որը կարող է ձգվել տարիներ՝ այդ ընթացքում ընկերությանը զրկելով այլ մրցույթների մասնակցելու հնարավորությունից։ Այս խնդիրներից խուսափելու համար մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը»,- տեղեկացրեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության և ORSIS ընկերության միջև զինտեխնիկայի մատակարարման մրցույթի չպատճառաբանված չեղարկումը կապված է «բացառապես չինովնիկական անգրագիտության հետ»։ Ալեքսանդր Սիրունյանը նաև հավելեց, որ ՀՀ Գլխավոր դատախազին և Ազգային անվտանգության ծառայությանը իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածով, քանի որ, իր համոզմամբ, զենքի գնման մրցույթի տապալումը ուղղակի վնաս է մեր Զինված ուժերին:

«Անկախ նրանից, թե ով է մեղավոր, պետք է պատասխանատվություն կրի: Իսկ այս դեպքում ինչ-որ մեկը սխալվել է, ինչը բերել է նրան, որ ռազմամթերքի հայտարարված խմբաքանակը մեր բանակին չի հասել և հասնելու է ուշացումով: Դասագիրք կամ գրիչ չենք գնում, որ կայանա կամ չկայանա մրցույթը: Մրցույթի ձախողումը կապում եմ չինովնիկական «հին» մտածելակերպի հետ, բայց բանակի ղեկավարության դերակատարությունը մրցույթը տապալելու մեջ բացառում եմ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հիմքով: Լուրն այսօր հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հրապարակման վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր. «Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի կարող հայտնել նշված հրապարակման մասին, քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում: Բացի այդ՝ մեկնաբանություն չի կարող տրվել մի գործի մասին, որը գտնվում է նախաքննության փուլում»:

Factor.am-ին նույնաբովանդակ պատասխան էր տվել նաև ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Աղավնի Սուքիասյան