Ինչո՞ւ է չեղարկվել ՌԴ-ից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկայի մատակարարման մրցույթը. ՊՆ-ի պարզաբանումը

Լուրեր

31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» վերաբերյալ, իսկ պատճառը զենքի մատակարարման մրցույթի խափանումն է, որին ռուսական ընկերություն է մասնակցել և հաղթել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ է հայտարարել: Ներկայացված պահանջներին համապատասխանել է միայն մեկ ընկերություն՝ ռուսական ORSIS-ը: Շուտով, սակայն, մրցույթը փակվել է՝ առանց պատճառաբանության:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, որից հետո հայց է ներկայացվել դատարան: ՀՀ պաշտպանության նախարարությունից ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են քրեական գործի հարուցումը, սակայն լրացուցիչ տեղեկություն տրամադրել հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ դա հնարավոր կլինի քննչական մարմինների աշխատանքի ավարտից հետո միայն:

Factor.am-ը նշված հրապարակման վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մեզ հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի կարող հայտնել նշված հրապարակման մասին, քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում: Բացի այդ, մեկնաբանություն չի կարող տրվել մի գործի մասին, որը գտնվում է նախաքննության փուլում»։

Աղավնի Սուքիասյան