«Մարտի 1-ի գործով ցուցմունք կա, որ Ղարաբաղից զինվորականն առանց «Համեր»-ի եկել է, «Համեր»-ով՝ գնացել». Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը փորձել է ցրել Մարտի 1-ին վերաբերող մի շարք միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Իրականում, ըստ երկրորդ նախագահի պաշտպանի, թույլ է տալիս։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։

-Իհարկե՝ ոչ։ Սահմանադրության 8.1 հոդվածը սահմանում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն, չեն կարող մասնակցել քաղաքական իրավիճակներին, և պետք է գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Մինչդեռ, մեր պարագայում նրանք ոչ թե քաղաքացիական վերահսկողության ներքո են եղել, այլ իրենք են եկել և անօրինական միջամտել քաղաքական պրոցեսներին ու վերահսկել ժողովրդին։

-Հայկ Ալումյանն ասում է նաև, որ Սահմանադրության այն հոդվածը, որում գրված է, որ բանակը պահպանում է Հայաստանի անվտանգությունը և սահմանների պաշտպանությունը, նկատի ունի, որ անվտանգությունն այլ բան է, պաշտպանությունը՝ այլ բան։ Կարելի է պահպանել ներքին և արտաքին անվտանգությունը, բայց պաշտպանում ես սահմանները, ինչպես գրված է Սահմանադրության մեջ։

-Ներքին անվտանգության հարցերին բանակը կարող է միջամտել, եթե սահմանվի ռազմական դրություն, և ռազմական դրություն սահմանելուց հետո բանակը կարող էր լինել Երևանում։ Սակայն մեր պարագայում տեղի է ունեցել հակառակը, մինչև ռազմական դրություն կամ, ինչպես իրենք են ասում, արտակարգ դրություն հայտարարելը բանակը եղել է Երևանում։ Բանակը Հայաստանում, այդ թվում՝ ԼՂ-ից տեղաշարժվել է փետրվարի 23-ից, բանակային ուժեր են ներքաշվել նաև սահմաններից, և սա խոսում է այն մասին, որ Հայկ Ալումյանի ներկայացրածը և գործի հանգամանքները նույնը չեն։ Ալումյանի ասածները երևույթից անջատված մեկնաբանություններ են։ Իսկ երևույթից անջատված մեկնաբանություններ ինչպես ցանկանանք, այնպես էլ կարող ենք տալ, որովհետև, այո՛, անվտանգություն ասելով՝ կարող ենք հասկանալ ներքին և արտաքին անվտանգություն։ Բայց մեր Սահմանադրությունը հստակեցնում է ներքին անվտանգության խնդիրները և դրանք կապում է ռազմական դրության, արտակարգ դրության հետ, ինչը մեր պարագայում օրինական ընթացակարգով չի ընթացել։

-Նա ասում է, որ Զինված ուժերն օգտագործել են արտակարգ դրություն հայտարարելուց հետո։

-Այդպիսի բան չի եղել։ Գոնե բանակի և՛ բարձրաստիճան պաշտոնյաները, և՛ ստորադաս օղակը, և՛ միջին օղակն այդ կապակցությամբ բազմաթիվ, տասնյակի հասնող ցուցմունքներ ունի, և այդ ցուցմունքներով ընդունել են, որ փետրվարի 23-ից տեղաշարժեր են կատարվել, իրենք իմացել են, որ գալու են Երևան, որ գալու են ապակայուն իրավիճակի առիթով, իրենք ուղիղ են ասում՝ հանրահավաքի հետ կապված պիտի գայինք Երևան: Եվ այդ՝ Երևան գալու ճանապարհը շատ պարզորոշ նկարագրված է քրեական գործի 80 հատորներում: Եվ խոսել այն մասին, որ զրահատեխնիկան հենց Մարտի 1-ի առավոտյան է դուրս եկել համապատասխան վայրերից, ճիշտ չի լինի, որովհետև նույն Ճամբարակից կամ Տավուշից բերված զրահատեխնիկան, պատկերացրեք՝ քանի ժամ առաջ պետք է պատրաստ լիներ ու գար, ներկա լիներ այս ամենին։ Ես կարծում եմ, որ բացարձակապես խեղաթյուրվում են փաստերը, ինչն ինձ համար անցանկալի է, որովհետև բազմաթիվ անձինք, այդ թվում՝ նրանք, որոնք փաստահավաք խմբի առջև ստել են, թե զորքը չի միջամտել ներքաղաքական կյանքին, նրանք հետագայում խոստովանական ցուցմունքներ են տվել, հայտնել են, որ իրենց հրահանգել են խոսել այնպես, որ բանակի մասնակցությունը չերևա։ Ե՛վ Ալումյանը, և՛ պաշտպանական կողմը հստակ գիտի այդ ցուցմունքների հեղինակներին, այնպես չէ, որ չգիտի։ Եթե չգիտի, ասեմ, որ քրեական գործի 16 հատորից մինչև 27, 28 հատորները միայն զինվորականների ցուցմունքներ են։ Եվ այդ ցուցմունքներով հաստատվել է այն հանգամանքը, որ իրենք իմացել են, որ Երևան են գալիս հանրահավաքի հետ կապված, ապակայուն վիճակը, իբր, կայունացնելու համար։ Իհարկե՝ զորքի մի մասը ցուցմունք է տալիս, որ իրենց ասել են, թե գալու են հասարակական և կարևոր նշանակության օբյեկտները պաշտպանելու: Սակայն երբ եկել են Կառավարության շենքի մոտ, չգիտես ինչու՝ նրանց ուղարկել են Պարոնյան փողոց, Լեոյի փողոց։ Սա նշանակում է, որ իշխանությունները խաբել են նաև զինվորականներին։

-Հայկ Ալումյանն ասում է՝ նախագահն է որոշում, թե Հայաստանի Հանրապետության համար որն է ներքին սպառնալիք։

-Պարոն Քոչարյանը Հայաստանի համար ստեղծել է ներքին սպառնալիք, երբ այդքան ուժեր, կասկածելի մարդկանց և դիպուկահարների բերել ու կենտրոնացրել է մի տեղ: Այդ սպառնալիքն իրական է դարձել, երբ նրանք ունեցել են ներքին պայմանավորվածություններ, որ հարկ եղած դեպքում պետք է կրակել։ Չգիտեմ՝ այդ հարկ եղած դեպքը ո՞րն է եղել, բայց բազմաթիվ ցուցմունքներ կան, որ կրակում էինք օդ, հետո սկսվեցին անկանոն կրակոցներ, այսինքն՝ նաև անկանոն կրակոցների մասին հանգամանքները և փաստերը խոսում են այն մասին, որ մինչև այսօր պատերից հանում են փամփուշտներ: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը ներքին սպառնալիք է դիտել, կամ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը կորցնելը ներքին սպառնալիք է դիտել, այդ պատասխանները պետք է իրենց մեջ փնտրեն։

-187 ոստիկան ունեցել է բեկորային վնասվածք՝ ըստ Հայկ Ալումյանի։ Ո՞վ է նրանց վիրավորել։

-Հայկ Ալումյանը պիտի իմանա, որ կրակել են սև համազգեստով, դիմակավորված անձինք, կրակել են Ոստիկանության ներքին զորքերը, կրակել են զինվորականները։ Եվ բեկորային վնասվածքներ հնարավոր էր ստանալ միայն այդ կրակոցներից։ Այլ կրակողների մասին մինչև օրս քրեական գործում որևէ մեկը տեղեկություն չունի։ Երբևէ չեն հարցաքննվել անձինք, որոնք կասեին, որ ժողովրդի միջից ինչ-որ մեկը կրակել է։ Համենայնդեպս, այս հարցում անկեղծ են եղել։ Կարող է՝ լինեն մեկ-երկուսը, որոնք կասեն, որ ժողովրդի միջից մարդիկ էին կրակում, ավտոմատը թողեցին, փախան։ Այս կարգի, իրականությունից դուրս ցուցմունքներ մի քանի հատ կան, բայց հասկանում եմ, թե այդ մարդիկ ինչի են այդպիսի ցուցմունքներ տվել։ Որովհետև նման ցուցմունքն տվող անձինք հենց իրենք կրակել են: Այդ պատճառով ուզում են ուրիշին վերագրել իրենց արարքները։ Մենք կողմ ենք, որպեսզի պարզվի, թե ոստիկաններն ինչից են ստացել բեկորային վնասվածքները։ Ասեմ Ձեզ, որ վնասվածք ստացած որևէ ոստիկան չի էլ ասել, թե ինձ կրակել է, ասենք, ժողովրդի միջից ինչ-որ մեկը։ Բոլորն էլ ընդունում են, որ եղել են կասկածահարույց ուժեր, իսկ այդ կասկածահարույց ուժերին իրենք են բերել ու կենտրոնացրել մի տեղ:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է ազատագրված տարածքներից բերված ԶՈՒ-ի և Արցախը ներկայացնող ԶՈՒ-ի տարբերությունը քրեական գործի տրամաբանության մեջ։

-Ես չեմ կարող ասել, թե այդ ինչ ինքնուրույն բառապաշար է ձևավորվել պաշտպանական կողմի մոտ։ Դա, երևի, իրենց ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորս գիտենք, որ Արցախն ունեցել է իր բանակը, իր պաշտպանության նախարարը, փոխնախարարը։ Անձինք կան, որոնք ցուցմունքներ են տվել, որոնք սկսվում են նրանից, թե իրենք Արցախի ՊԲ տվյալ զորամասի զինվորներ են։ Քիչ է մնում՝ այդ մարդկանց էլ ասեն, որ գիտեք՝ դուք Արցախի բանակի զինվոր չեք, դուք Հայաստանի բանակի զինվոր եք։ Ինձ մոտ տպավորություն է, որ պաշտպանության կողմն ուզում է գետի հուն փոխել։

-Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո։ Կա՞ այդպիսի բան:

-Սամվել Կարապետյանի մասին շատ-շատերն են ցուցմունք տվել։ Ինչո՞ւ են Կամո Մնացականյանի վրա կանգ առել։

-Երևի առաջին ցուցմունք տվողն է։

-Երևի։ Ես չեմ նայել, առաջինն է, թե ոչ։ 2009-ին, երբ մարդկանց լսում էինք, ասում էին, որ Օգանովսկու խումբը եկել է և շատ առանցքային տեղերում է կանգնել։ Ես 10-12 հոգու պաշտպանություն եմ իրականացրել, այդ նույն տղաներն էլ էին ասում, որ Օգանովսկու ջոկատը եղել է այստեղ, և նրա հետ էին կապում շատ-շատ հարցեր։ Ուզում եմ ասել՝ դա նորություն չէր, որ պահվեր։ Անգամ, երբ Հայաստանից գնացել են Լեռնային Ղարաբաղ, այդ ուժերը չեն էլ թաքցրել՝ իրենց միջավայրում հայտարարություններ անելով, թե ոնց են հարստացած այստեղից գնացել։ Այդ կարգի ցուցմունքներ կան, որ այսինչը հարստացած եկավ, «Համեր» մեքենայով, չգիտեմ ինչով։

-Եկել է առանց «Համերի», գնացել է «Համերո՞վ»։

-Այո՛, առանց «Համեր»-ի եկել է, «Համեր»-ով գնացել է։

-Նա զինվորակա՞ն է եղել:

-Այո՛, այդ խմբի անդամներ են եղել։ Այդ խմբից մարդիկ են եղել, և եղել են, որ զինվորական չեն եղել: Չարբախում հարյուր տեսակ մարդ է եղել, որոնց կապակցությամբ անգամ զինվորականներն են ասել, որ ասում էին՝ զինվորականի կեցվածք չունեին, բայց հագել են զինվորական հագուստ: Ու շատ վատ պահվածք ունեին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան