Վարչապետը պետք է հանրային դեբատի կանգնեցնի բնապահպաններին և «Էլարդ»-ի փորձագետներին, թող բոլորը տեսնեն, և այդ ժամանակ ներդրումները չեն տուժի. Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկի՛ն Սեդրակյան, Ամուլսարի հանքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մի կողմից բնապահպան ակտիվիստները շարունակում են պայքարը, մյուս կողմից՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ պնդեց, որ փորձաքննության են ենթարկվել ոչ միայն Ջերմուկի ջրային ռեսուրսները, այլ նաև մյուս բաղադրիչները՝ կենսաբազմազանությունն ու օդի որակը, և որ երկրաշարժի դեպքում ջրերը Ջերմուկ չեն հասնի: Չեն հիմնավորվել նաև մտահոգությունները, թե փոշին կտարածվի մինչև Ջերմուկ, իսկ օդի որակը կառավարելի է։ Ձեզ համար այս պնդումները համոզի՞չ են։ 

– Այն խնդիրը, որը կա, ոչ մի կապ չունի իշխանությունների և քաղաքականության հետ: Եվ այդ ազնիվ բնապահպանները, որոնք կան Հայաստանում և ապացուցել են իրենց  քաջատեղյակությունը խնդրին, անում են ընդհանուր գործ ոչ միայն այս իշխանությունների, այլ նաև մեր ապագայի համար։ Ես չեմ ուզում խոսել Քննչական կոմիտեի հրապարակած՝  հապճեպ սարքած և ակնհայտորեն սուբյեկտիվ զեկույցի մասին:

Օրերս վարչապետը հայտնեց, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդ» ընկերության ներկայացրած փորձաքննության եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ նոր քննության: Հնչում են գնահատականներ, որ Կառավարությունն այդպիսով հետքայլ է անում հանքի շահագործման մասին իր ունեցած դիրքորոշումից, որը, ինչպես Փաշինյանն էր ասում, 99 տոկոսով է։

– Կառավարությունը փորձում է այս քայլով ժամանակ շահել. մտածում են, որ հանքը պահող մարդիկ կհոգնեն, հանրության ուշադրությունն էլ կշեղվի, բայց այդպես չէ: Կառավարության այդ քայլը հիշեցնում է այն պատմությունը, երբ ԺԵԿ-ի պետի դեմ դիմում են գրում, տանում դնում են ԺԵԿ-ի պետի սեղանին: Մի երկրում, որտեղ ամեն ինչ լուծում է վարչապետը, ամեն հարցի մեջ կա մեծ համամասնությամբ, հանկարծ հարցը գնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Դա ինձ համար համոզիչ չէ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի պես երկրում էլ են հանքեր շահագործվում, բայց այդ հանքերից ստացած օգուտն ամբողջովին արդարացնում է դրանց վրա արած ծախսերը, երկարաժամկետ է: Իսկ երբ նայում ենք «Լիդիան»-ի և ՀՀ-ի եկամուտների բաշխմանը, տեսնում ենք, որ 6 մաս շահույթ ստանում է «Լիդիան»-ը, մեկ մասը՝ պետությունը։ Լավ դատական համակարգ ունենալու պարագայում կարելի էր դիմել դատարաններին։

-Իսկ այդ պարագայում 400 մլն դոլարի ներդրում արած ընկերությանն աշխատելու թույլտվություն չտալն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա, Հայաստանը օտարերկրյա ներդրողների առումով կոլապսի առաջ չի՞ կանգնի:

– Օտարերկրյա ներդրողները շատ լավ սովոր են արբիտրաժային դատարաններին: Այնպես չէ, որ Հայաստանն այդ քայլով կարող է իր բիզնես վարկանիշը կորցնել. չկա նման բան:

-Օգոստոսի 23-ին Կառավարության ղեկավարը Ջերմուկում հայտնել էր, որ «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ մեկ օր անց տեսակապով կոնֆերանս է ունենալու, փորձագետներին տալու է հանքի շահագործման հետ կապված բոլոր վիճահարույց հարցերը, խոսակցության սղագրությունն էլ հրապարակվելու է: Հավանական համարո՞ւմ եք, որ այդ սկայպ-կոնֆերանսից հետո Փաշինյանը հայտարարի՝ Ամուլսարը սար է մնալու և վերջ:

-Մենք պետք է հասկանանք, որ մի մարդը չի կարող բոլոր հարցերում պրոֆեսիոնալ լինել: Այդ սկայպ-կոնֆերանսը պետք է անցկացներ ոչ թե վարչապետը, այլ պետք է բերեր բնապահպաններին, որոնք տարիներով այս հարցի մեջ են, և վարչապետի ներկայությամբ «Էլարդ»-ի մասնագետներին տային հարցեր ու լսեին դրանց պատասխանները։ Ոչ թե Փաշինյանը դեմ առ դեմ պետք է դուրս գա փորձագետների հետ, որն անօգուտ է, այլ պետք է փորձագետներին և բնապահպաններին ներկայացնի հանրային դեբատի, որպեսզի բոլորը տեսնեն, հասկանան, և միջազգային ներդրումներն էլ դրանից չեն տուժի:

Առհասարակ, հանքարդյունաբերությունը Հայաստանում շարունակում է մնալ տնտեսության հիմնական ճյուղերից մեկը, թեև նախորդ և գործող իշխանությունները հայտարարում էին, որ առաջնայինը լինելու է գիտելիքահեն տնտեսությունը։ Ինչո՞ւ նույն բողոքի ակցիաները մենք չենք տեսնում, օրինակ, Զանգեզուրի, Կապանի, Ագարակի, Ախթալայի և այլ հանքերի շահագործման պարագայում։

-Զանգեզուրը, Ախթալան, այլ հանքեր շահագործող մյուս ընկերությունները պետք է պատասխան տան, այդ շահույթը պետք է վերանայվի։  Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա վերջապես պետք է մեր հանրությունը կարողանա ճանաչել քաղաքական հայտարարությունների սնանկության ինդեքսը։ Եթե դու արել ես քաղաքական հայտարարություն, իշխանության գալուց հետո ասում ես՝ հիմա այսպես է, այն ժամանակ՝ այնպես, դա մեծ խնդիր է յուրաքանչուր իշխանության համար, որը պլանավորում է լինել ոչ թե կրիմալ, այլ ժողովրդավարական։ Դա նշանակում է, որ կա՛մ կոռուպցիոն փողը չէր հայաստանյան խնդիրների պատճառը, կա՛մ այդ կոռուպցիոն փողն է, որը դեռ չի վերադարձել Հայաստան:ս

Հնչում են գնահատականներ, որ Ամուլսարի հարցի պատճառով ճաքեր է տվել «Իմ քայլը» խմբակցությունը. խմբակցության որոշ պատգամավորներ դեմ են հանքի շահագործմանը, իրենց ֆեյսբուքյան էջերում դրա մասին գրում են։ Իշխանական խմբակցության մեջ առկա այս տարաձայնությունները կարո՞ղ են բերել պառակտման։

– Դա նշանակում է, որ մենք ունենք այլակարծություն, մենք պետք է փայփայենք ԱԺ-ում նման միտումի առկայությունը: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կառավարվում տնտեսական մաֆիայի կողմից։

-Այնուհանդերձ, եթե Շրջակա միջավայի նախարարությունը սեպտեմբերրի 4-ին որոշի, որ  նոր ՇՄԱԳ-ի կարիք չկա, և հանքը պիտի շահագործվի, ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։ Այս հարցը կարո՞ղ է բողոքի մեծ ալիքի առիթ դառնալ, թե՞ այն կարելի է արդեն մարած համարել:

– Այդ դեպքում առաջարկ ունեմ Փաշինյանին. բացել Ամուլսարի հանքը՝ պայմանով, որ Շրջակա միջավայրի նախարարության բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նախարարը, պետք է ապրեն այդ հանքի գոտում: Այդ պարագայում կունենամ վստահություն, որ ամեն ինչ կարգին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան