Խոսվում է 100 տոննա ոսկու մասին, բայց բացառված չէ, որ շահագործելուց հետո ծավալները փոփոխություն կրեն. Արտակ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ

–Պարո՛ն Մանուկյան, այսօր վարչապետը Ջերմուկում է, հանդիպում է տեղացիներին, լսում նրանց: Ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է այս այցի արդյունքում դիրքորոշման փոփոխություն լինի:

-Հարցը, իրոք, շատ կարևոր է՝ հատկապես հետևանքերի տեսանկյունից: Կարևոր է, որ բոլոր ռիսկերը հավասարակշռվեն, պետք է շատ տեղեկացվածություն ձեռք բերվի որոշում կայացնելուց առաջ, որովհետև ինչ որոշում էլ լինի, առաջ է բերելու հետևանքներ՝ ծախսերի տեսանկյունից։

–Կարծում եք, որ Կառավարությունը բավարար ինֆորմացիա չունի՞։

-Ճիշտն ասած՝ ես իրավասու չեմ Կառավարության փոխարեն պատասխանել, բայց այստեղ շատ կարևոր է վարչապետ-քաղաքացի շփումը: Դա այն մշակույթն է, որ նոր իշխանությունները բերել են՝ անձնապես լսել, քննարկել փաստարկները, որովհետև սա այն հարցն է, որ տեղեկացված որոշում կայացնես։ Եթե ուզենաս մանիպուլացնել, սա այն հարցն է, որ հնարավոր կլինի մանիպուլացնել։

–Հանդիպման ընթացքում տվյալներ էր հնչեցնում Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ ամռանը հանքի շահագործման ընթացքում օրական 10-25 պայթեցում է լինելու, 25 տոննա փոշի: Այս տվյալները հայտնի՞ էին իշխանությանը։

-Եթե մենք ռիսկերը դիտարկում ենք, ապա դա նորություն չէր: Բայց այդ մասին հրապարակային նշելը և խոսելը՝ նաև ամառային սեզոնի մասին, կարող է մասնագիտական քննարկման առիթ դառնալ։ Մեկ բան, սակայն, չպետք է մոռանալ, որ 2017 թվականին այդ ռիսկերին ծանոթ լինելով՝ կայացվել է հանքը շահագործելու քաղաքական որոշում: Եթե այդ որոշումը լիներ նոր, այդ թույլտվությունը չէր ստացվի:

–Ի՞նչն է խանգարում հրաժարվել, ինչո՞վ է կաշկանդված Կառավարությունը։

– Հետևանքները: Նույն կերպ կարող ենք ասել՝ ինչն է խանգարում պետական պարտքը, որը կուտակվել է նախկին կառավարությունների օրոք և ծախսվել է անարդյունավետ, ի՞նչն է խանգարում հրաժարվել պետական պարտքից, ասել՝ չենք մուծում։

–Իսկ ոսկու պաշարների մասով ի՞նչ տվյալներ ունեք:

-Ես անձամբ տիրապետում եմ այն նույն տվյալներին, ինչ հանրությունը: Եթե այժմ խոսվում է 100 տոննա ոսկու պաշարների մասին, բացառված չէ, որ շահագործվելուց հետո այս ծավալները փոփոխություն կրեն:

-Հայտնի է, որ հարցի առնչությամբ ձեր խմբակցությունում անհամաձայնություն կա, ինչի՞ դա կհանգեցնի: Հնարավո՞ր է՝ խմբակցությունը պառակտվի։

-Թիմի կայացման համար առաջին գրավականն այն է, որ թիմը կայանա բարդ խնդիրներ լուծելուց։ Եթե հանքի շահագործման որոշում լինի, կարծում եմ՝ առնվազն մոնիթորինգ իրականացնելու շրջանակում դեմ արտահայտվողները մշտական ռեժիմով, այդ թվում՝ տեղում մոնիթորինգի միջոցով համոզվեն, որ այն ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում են, ի չիք են դարձել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան