1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային․ այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Եսայանը, անդրարդառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․

«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։

Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտել խնդրելու նրանց այս վարքագիծը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ն դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն», – գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում բավական  խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:

«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգար։

1915թ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք այսօր ևս կան»: