«Պետության մարտահրավերները պահանջում են հանքարդյունաբերության ռեսուրսի օգտագործում». Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, Ամուլսարի հարցը կարո՞ղ է դառնալ երկրում քաղաքական գործընթացների  պատճառ։

-Արդեն իսկ, կարծում եմ, որոշակիորեն դարձել է պատճառ։ Ինչքանո՞վ կծավալվեն այդ գործընթացները՝ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Կառավարության վերջնական որոշումը, և ինչպիսին կլինի դրա իրագործման բնույթը։ Այսինքն՝ հանրային դիմադրությունը կստիպի՞ Կառավարությանը որոշակի ուժային մեթոդներով իրականացնել որոշումը, թե՞ նահանջել որոշումից։ Սրանցից է կախված, թե այդ ներքաղաքական գործընթացի ազդեցությունն ինչպիսին կլինի, և ինչպես կծավալվի հետագայում։

-Ըստ Ձեզ՝ Փաշինյանը պատրա՞ստ էր այսպիսի դիմադրության, եթե հաշվի առնենք, որ նա այնքան լեգիտիմ է, որ նրա ասածը պիտի օրենք լիներ:

-Քանի որ գործընթացը մեկ տարի և ավելի կարծես թե ձգվում է, ես ենթադրում եմ, որ որևէ բան անսպասելի չպետք է լիներ Փաշինյանի համար։ Եվ այս մեկ տարվա ընթացքում, ենթադրում եմ, Կառավարությունը գործընթացն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, այդ թվում՝ հանրային տրամադրությունները, հանրային վերաբերմունքը։

-Ձեր տպավորությամբ՝ հանքը շահագործելու որոշումն  իշխանության վարկանիշի վրա ինչպե՞ս անդրադարձավ։

-Մենք տեսնում ենք, որ կան որոշակի շրջանակներ, որոնք իրենց հիասթափության մասին են խոսում։ Դա առավելապես այն քաղաքացիական շրջանակն է, որը հեղափոխության օրերին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և հեղափոխության, այսպես ասած, հենարան շերտերից մեկն էր։ Ինչպիսի՞ն է այդ շերտն ընդհանուր հանրային համայնապատկերում, շատ դժվար է ասել։ Աչքաչափով չեմ ուզի ասել։

-Կդժվարանա՞ք ասել՝ կորցրե՞ց որոշակի ընտրազանգված։

-Այո՛։ Պայմանականորեն ասած՝ 70 տոկոսից քանի՞ տոկոսը կորցրեց կամ կարող է կորցնել Ամուլսարից հետո, սա պետք է սոցիոլոգիական հարցման միջոցով հասկանալ։ Թե չէ՝ աչքաչափով խոսելու տպավորություն կստեղծվի։ Բայց կա որոշակի շերտ, որը բացահայտ հայտնում է իր հիասթափությունը։

-Կարող ենք ասել, որ Փաշինյանը հանրային ճնշման կամ բացասական արձագանքից հետո կայացրեց  որոշումը՝ մեկ անգամ ևս նոր ՇՄԱԳ անցկացնելու հարցով Շրջակա միջավայրի նախարարություն դիմելու համար։

-Գուցե դա կարող է լինել պատճառ, բայց նորից կրկնեմ, որ իշխանության համար հանրային արձագանքի կոշտությունը, սրությունը պիտի անսպասելիություն չպարունակեր։ Համենայնդեպս, խնդրի ուսումնասիրությունը պիտի ենթադրեր նաև հանրային այդ տրամադրությունների կառուցվածքի ուսումնասիրություն։ Եվ այս տեսանկյունից հնարավոր է նույնիսկ, որ Փաշինյանն ավելի համոզիչ լինելու համար է փորձում դիմել այդ քայլին։ Ամեն դեպքում, եթե նոր փորձագիտական եզրակացության մասին մտադրությունը վերածվի որոշման, ապա սա նշանակելու է խնդրի որոշակի ձգում, էլի ինչ-որ ժամանակահատված։ Բխո՞ւմ է, արդյոք, խնդրի շահից այդ ձգձգումը, ես կդժվարանամ ասել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակն անցնում է, բայց լուծման ուղիներն ամենևին չեն հեշտանում։ Հետևաբար, պետք է, երևի, չձգել ավելորդ ժամանակ և գնալ որևէ լուծման, ստանձնել այդ պատասխանատվությունը որևէ լուծման։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ռիսկերի առումով Կառավարությունն օբյեկտիվորեն կարող է փորձել ամենայն մանրամասնությամբ պատկերը պարզել և հասկանալ՝ ի վերջո կառավարելի՞ են ռիսկերը։ Որովհետև այստեղ էլ մենք տեսնում ենք, թե ինչ իրարամերժ գնահատականներ են տրվում մասնագիտական տիրույթում։

-Դուք ունե՞ք անձնական դիրքորոշում այն մասին՝ պե՞տք է շահագործել Ամուլսարը, թե՞ պետք չէ։

-Եթե չկան որոշումը չեղարկելու հիմնավոր և համոզիչ պատճառներ, և եթե չկա վտանգների աներկբայությունը վկայող որևէ պատճառ, ապա ցանկալի է, որ շահագործվի։ Խնդիրներն այդ դեպքում ավելի քիչ կարող են լինել, քան չշահագործվելու դեպքում։ Առավել ևս, որ, իմ գնահատմամբ, հանքարդյունաբերությունը Հայաստանի համար որոշակի տնտեսական ճյուղ է, որից տեսանելի ապագայում հրաժարվելն այդքան էլ նախընտրելի չեմ համարում։ Բայց մենք լրջագույն խնդիր ու հարցեր ունենք քննարկելու, թե ինչպիսի հանքարդյունաբերություն պետք է լինի Հայաստանում։ Կա շերտ, որն ընդհանրապես մերժում է հանքարդյունաբերությունը, և սա ևս հասկանալի դիրքորոշում է։ Բայց Ամուլսարի հարցից վեր, ես կարծում եմ, այս խնդիրներն են կանգնած պետության առաջ, որովհետև մենք տեսնում ենք, որ ունենք հանքարդյունաբերության այլ օրինակներ, և այստեղ այդ հարցերն առաջանում են, թե ինչ ենք անում մյուս օրինակների հետ, որոնք ներկայում գործում և թունավորում են շատ ավելի վատ որակներով և ստանդարտներով, քան Ամուլսարը, որը համեմատաբար բարձր նշաձող է առաջարկում։ Ցանկալի կլիներ ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերությունից, բայց ես կարծում եմ, որպես պետություն՝ մեր մարտահրավերները մեզանից պահանջում են այդ ռեսուրսի օգտագործում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան