Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խան Շեյխուն քաղաքը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Սիրիայի կառավարական բանակը վերահսկողության տակ է վերցրել Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեյխունը։ Այս պահին քաղաքում մաքրման և ականազերծման աշխատանքներ են իրականացվում, գրում է «Իզվեստիա»-ն:

Օգոստոսի 19-ին հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը Խան Շեյխունը կրակի տակ է պահել՝ գրավելով քաղաքի շրջակայքի առանցքային դիրքերն ու կտրելով զինամատակարարման ուղիները: Նույն օրը Սիրիայի ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ թուրքական զրահատեխնիկա փոխադրողները խախտել են Սիրիայի սահմանը և շարժվում են դեպի Խան Շեյխուն:

Թուրքիայի ՊՆ-ն իր հերթին հայտարարել էր Իդլիբում թուրքական զորքերի վրա Սիրիայի օդուժի կողմից հարձակման ժամանակ 3 քաղաքացիական անձի զոհվելու և 12 վիրավորի մասին: Հաջորդ օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ռուսական և թուրքական զինված ուժերը մշտական կապի մեջ են Իդլիբում զինյալների կողմից հաճախակի հարձակումների հարցով:

Օգոստոսի 4-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում ՝ Եփրատ գետից արևելք, և այդ մասին արդեն տեղեկացրել է Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին: Նշված տարածքը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող քրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների կողմից, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2015-ին ՌԴ Զինված ուժերը, պաշտոնական Դամասկոսի հրավերով, սկսել էին աջակցել երկրի տարածքներն ապօրինի զինված խմբավորումներից ազատագրելուն: Երկու տարի անց ռուսական հրամանատարությունը հայտարարել էր ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտի մասին: