Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեից

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Իբրահիմ ալ-Ջաաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել, որով կոչ են արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից, փոխանցում է ria.ru-ն:

Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել ու դրա անցկացմանը դեմ է քվեարկել խորհրդարանը:

«Նախարարները վճռական հանձնառություն են հայտնել Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ և մտահոգություն հայտնել, որ հանրաքվեն մեծ վտանգի տակ է դնում ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները, որ այն հակասահմանադրական է և կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրել: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական շրջանի ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել հանրաքվեի անցկացումից, և համաձայնել են այդ առնչությամբ քննարկել համակարգված պատասխան քայլերի ընդունման հարցը», – ասված է հայտարարությունում:

Երեք երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև ԻՊ-ի դեմ պայքարը: