Եթե ինչ-որ մի բան բնությանը վնաս է, դա չի նշանակում, որ պետք է արգելվի. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

– Պարո՛ն Իոաննիսյան, Կառավարությունն այսօր 16 մլն դրամ հատկացրեց ձեր կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Վարչապետն այս որոշումն աննախադեպ որակեց: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

– Ըստ էության՝ մենք սկսում ենք ակտիվ գործունեություն ծավալել Արցախի Հանրապետությունում, որովհետև ԱՀ-ն մի կողմից կարիք ունի ժողովրդավարության կայացման և զարգացման, մյուս կողմից՝ այժմ կան դրա իրական հնարավորությունն ու պոտենցիալը: Ինչու նախկինում չէինք անում, որովհետև դա անելու հնարավորությունները շատ ավելի քիչ էին, քան այժմ է: Այս առումով պետք է նշեմ, որ մենք զուտ դիտորդություն չենք իրականացնելու: Մենք իրականացնելու ենք դիտորդություն տեղամասերում, իրականացնելու ենք մեդիամոնիթորինգ, որը, ըստ էության, արդեն սկսել ենք, և իրականացնելու ենք ընտրողների իրազեկում տեսանյութերի միջոցով: Բացի այդ՝ մենք նաև աջակցում ենք Արցախի պետական մարմիններին, որպեսզի իրենք ավելի պատրաստված, ավելի բարձր կարողություններ ունենան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

– Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունը ֆինանսավորեց ձեր կազմակերպությանը: Մտավախություն չունե՞ք, որ սա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ ՀԿ-ի վրա՝ անկախության առումով, որովհետև արդեն հնչում են կարծիքներ, որ սա պատասխանն է նրան, որ Դուք կողմ եք Ամուլսարի շահագործմանը:

– Երևի մի քիչ սխալ ընկալում կա իմ մոտեցման: Ես երբեք չեմ ասել, որ կողմ եմ Ամուլսարի բացմանը, բայց ես նաև ասել եմ, որ դեմ լինելու փաստարկները քիչ են: Նաև պետք է ասեմ, որ այնպես չէ, որ այս հարցը Կառավարությունը երեկ որոշեց, այսօր մտավ օրակարգ և ընդունվեց: Դա սովորաբար ավելի երկար է լինում, և շատ ավելի շուտ է օրակարգում եղել, քան Ամուլսարի հարցը: Եվ այն մարդիկ, ովքեր դիտորդություն են իրականացնելու, ովքեր աշխատավարձ են ստանալու այս ծրագրով, նրանց 90 տոկոսն Ամուլսարի շահագործմանը դեմ է արտահայտվում: Ի վերջո, եթե ես իմ տեսակետը ծախող լինեի, կծախեի վաղուց, և նրանց, ովքեր կարող են ավելի շատ վճարել, քան ՀՀ Կառավարությունը: Իսկ այդպիսի քաղաքական ուժեր Հայաստանում կան, որոնք պատրաստ են տեսակետներ առնել: Ինչ վերաբերում է ընդհանրապես «Իրազեկ քաղաքացիների միավորման» անկախության ընկալմանը, պետք է նշեմ երկու բան. առաջինը՝ ստացողն «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակ ՀԿ-ն է, որը ֆինանսական առումով ամբողջությամբ անկախ է այստեղի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից: Երկրորդ՝ այդ դրամաշնորհի գումարները ծախսվելու են բացառապես Արցախում ժողովրդավարության իրականացման համար: Եվ եթե պետք է այդ գումարներով մենք անենք այլ բան, քան Արցախում ընտրությունների հետ կապված գործառույթներն են, ապա, ներեցեք, բայց պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու համար մեզ պետք է դատեն:

– Անդրադառնանք Ամուլսարի խնդրին: Կառավարությունը, փաստորեն, կողմ արտահայտվեց Ամուլսարի հանքի շահագործմանը: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ գնացին այս ճանապարհով, եթե անգամ իշխանական թիմի ներկայացուցիչներն են նշում, որ այն շատ ծանր որոշում էր իրենց համար:

– Ես բացարձակապես չեմ ուզում Կառավարության խոսնակի ֆունկցիան վերցնել ինձ վրա, այս փուլում նաև չեմ նախանձում Կառավարությանը կամ վարչապետին, բայց ես պետք է ասեմ, որ Ամուլսարի հետ կապված հանրային դիսկուրսի մեջ կա շատ լուրջ խնդիր: Հանրության զգալի մասն այդ հարցին մոտենում է զուտ բնապահպանական տեսանկյունից, ինչը սխալ է: Որովհետև երբ հարցին մոտենում ես զուտ բնապահպանական տեսանկյունից, բնականաբար, պիտի Ամուլսարը չգործի, բնականաբար, պիտի մյուս հանքերն էլ չգործեն, պիտի ատոմակայանը, ՀԷԿ-երը չգործեն, որովհետև գետերին են վնաս, ՋԷԿ-երը չգործեն, որովհետև մթնոլորտին են վնաս, ինքնաթիռներն արգելվեն, դրանք էլ են օդն աղտոտում… Ասածս այն է, որ չի կարելի հարցին մոտենալ զուտ բնապահպանական տեսանկյունից, միշտ կան այլ տեսանկյուններ:

– Բայց այստեղ միայն բնապահպանական խնդիրներ չեն մատնանշվում: Օրինակ՝ փաստաբան Նազելի Վարդանյանը պնդում է, որ բազմաթիվ կոնվենցիաներ են ոտնահարվում, Սահմանադրությանն է հղում անում, օրենքներին…

– Իրականում՝ բոլոր իրավակարգավորումները ստեղծված են, որպեսզի իրական գործոնները կարողանան սպասարկել: Բնապահպանության հետ կապված իրավակարգավորումները նրա  համար են, որ բնությունը պաշտպանեն: Եվ ես պետք է ասեմ, որ այստեղ շատ թերություններ կան երկու կողմից: Կան իրավակարգավորումներ, որոնք պիտի բնապահպանական լինեն, բայց իրականում ավելորդ են, բայց կան նաև իրավակարգավորումներ, և դրանք շատ ավելի շատ են, որոնք թերի են, կարծես պետք է բնապահպանությունն ապահովեն, բայց այնքան թերի են, որ չեն ապահովում: Եվ կարելի է օրենքով փչացնել բնությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են շատ հանքեր օրենքով աղտոտում բնությունը հենց հիմա, հենց այսօր: Իրականում կշեռքի նժարներին հարցի տնտեսական կողմն է և բնապահպանական կողմն է: Բնապահպանական կողմը հասկանալի է՝ վնաս է հասցվելու Ջերմուկի ջրերին, տարածքի գետերին, Սևանին, շրջանի օդին: Մյուս կողմից՝ տնտեսական նժարի վրա մենք ունենք արբիտրաժի ռիսկ, որը, տարբեր գնահատականներով, մինչև 700 մլն դոլարի է հասնում, և ունենք հնարավոր բյուջետային եկամուտներ՝ տարեկան մոտավորապես 40-50 մլն դոլարի մասին է խոսք գնում, և մոտ 1.000 աշխատատեղ: Ես բնավ չեմ պնդում, որ կշեռքի այս նժարն ավելի ծանր է, քան մյուսը: Իմ պնդումն այն է, որ չի կարելի զուտ բնապահպանական նժարի մասին խոսել և չխոսել տնտեսական նժարի մասին: Մասնագիտական քննարկումներում երկու նժարների մասին էլ խոսվում է: Ես մի բան ասեմ, որը կարող է շատ քննադատվել, բայց եթե ինչ-որ բան բնությանը վնաս է, դա դեռ չի նշանակում, որ պետք է արգելվի: Պետք է հիմնավորվի, որ այն, ինչ այդ մի բանի դիմաց ստացվում է կամ արգելվելու դիմաց կորսվելու է, ավելի քիչ է, քան բնության վնասը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան