Ստամբուլում և 3 նահանգներում բողոքի ցույցերը ճնշվել են ոստիկանության կողմից

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ:  Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգներում և Ստամբուլում կազմակերպված ցույցերին միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ և վիրավորներ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության 3 աշխատակից է դանակահարվել և 16 ցուցարար ձերբակալվել։

Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության միջամտության հետևանքով ԺԴԿ-ի երկու պատգամավոր է վիրավորվել։ ԺԴԿ-ի Բաթման պատգամավոր Ֆելեքնաս Ուջան պատմել է, որ երբ ոստիկանության աշխատակիցներին ներկայացել է որպես պատգամավոր, իրեն պատասխանել են․ «Դու իմ պատգամավորը չես» և  մահակներով հարձակվել իրենց վրա։ Արդյունքում Ուջան մահակի հարված է ստացել ոտքին, իսկ մեկ այլ ԺԴԿ-ական պատգամավոր Այշե Աջարը՝ գլխին։ Պատգամավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Մարդին նահանգում ևս ոստիկանությունը միջամտել է քաղաքապետների պաշտոնանկության դեմ կազմակերպված ցույցերին։ Բախումների ժամանակ ԺԴԿ-ի Ադանայի պատգամավոր Թյուլայ Հաթիմօղուլլարը վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել։

Իսկ Վանում ոստիկանությունը ԺԴԿ-ի պատգամավորներին և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելել է իրականացնել նախապես ծրագրված մամուլի ասուլիսը, որը նույնպես ուղղված էր պաշտոնաթող քաղքապետներին աջակցելուն։