Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը. ի՞նչ վտանգ է այն ներկայացնում  Հայաստանի համար

Լուրեր

13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացնում է վիզային ռեժիմը։ Այս մասին դեռ հուլիսի վերջին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հրապարակել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակը և գրել. «Ինչպես հաղորդել է Իլհամ Ալիևը մեր նախագահին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից վերացնում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս քայլը համապատասխանում է «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հաստատել է տեղեկությունը։ Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել էր դեռ 2007 թվականին և տարիներ շարունակ  պայքարում էր, որ Ադրբեջանը նույնպես նման որոշման ընդունի:

2012-ին Ադրբեջանը մոտ էր վիզային ռեժիմի չեղարկմանը, որը տեղի էր ունենալու Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական խորհրդի նիստում, սակայն Իրանի կոշտ արձագանքը խափանեց սկսված գործընթացը: Մասնավորապես, Թեհրանը Բաքվին սպառնաց, որ եթե վիզային ռեժիմը չչեղարկվի նաև Իրանի քաղաքացիների համար,  ապա Թեհրանը ստիպված կլինի Բաքվին զրկել Նախիջևանի հետ կապի հնարավորությունից։ Իրանական լրատվամիջոցները գրում էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը հաշվի առնելով՝ Սդրբեջանի համար կենսական է Նախիջանի հետ կապ հաստատելու համար Իրանի տարածքի օգտագործումը։

2012 թվականին Ադրբեջանը, հաշվի առնելով իրանական կողմի հայտարարությունները, հրաժարվեց Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնել: Հետաքրքիր է, որ մինչև հիմա Իրանը որևէ կերպ չի արձագանքել Բաքվի այս որոշմանը:

Նախիջանում տիրող իրավիճակն ու այս ինքնավար հանրապետության հետ կապված Թուրքիայի մոտ ու հեռահար պլանները Հայաստանի համար ավելի վտանգավոր են դառնում: Ադրբեջանի կողմից վիզային ռեժիմի վերացումն է՛լ ավելի կնպաստի թուրքական ներկայության ավելացմանը Նախիջևանում։ Գաղտնի չէ, որ թուրքական քաղաքական տարբեր շրջանակներ Նախիջևանը նույնիսկ Թուրքիայի  տարածք են համարում:

Օգտագործելով Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար Հանրապետության  միջև ցամաքային սահմանի բացակայությունը՝ Թուրքիան շարունակում է այստեղ ամրապնդել իր տնտեսական և ռազմական դիրքերը։ Թուրքական շրջանակներում շարունակվում են լուրեր շրջանառվել, որ Քաթարից ու Սոմալիից հետո՝ Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը բնավ էլ անսպասելի չէ։

«Վաղուց արդեն խոսվում էր, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ունենան շոշափելի կարգավիճակ, և վիզային ռեժիմի վերացումը դե յուրե արձանագրումն է դե ֆակտո վիճակի։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա հայտնի է, որ այդ տարածքի նկատմամբ Թուրքիան ունի պատմական և ծավալապաշտական տարբեր նկրտումներ, և բնական է, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպտի շրջանակում սա տեղավորվում է։ Երևի մի փոքր տարօրինակ կլիներ վիզային ռեժիմի պահպանումը երկու երկրների միջև»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություննեևը տարբեր ոլորտներում բացահայտ կամ քողարկված սպառնալիք են Հայաստանի համար։

Իսկ Նախիջևանում Թուրքիայի քայլերն ամբողջովին տեղավորվում են ավելի լայն տեսության՝ Ազգային ուխտի քաղաքականության մեջ, որի համաձայն՝ այն սահմանները, որն ունի այսօր Թուրքիան, չեն համապատասխանում նրա քաղաքական ամբիցիաներին:

«Եվ եթե նայենք Ազգային ուխտի քարտեզին, ապա մեզ համար ավելի ընկալել կլինեն Թուրքիայի հավակնություններն ու քայլերը, որոնք տեղի են ունենում հիմա և տեղի են ունեցել նախկինում, մեզ համար ավելի ընկալելի կլինեն։ Նախիջևանը նույնպես թուրքական հետաքրքրությունների ծիրում է, Սիրայի և Իրաքի որոշակի հատվածներ՝ նույնպես։ Այսինքն՝ մենք պետք է սա տեսնենք որպես մեկ ամբողջություն։ Թուրքիայի քայլերն Իրաքում, Սիրիայում և Նախիջևանում սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Եվ, առաջին հերթին, տարածաշրջանային գերտերությունների համար: Ես կառանձնացնեի Ռուսաստանն ու Իրանը»,- ասաց թուրքագետը։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է երկու խնդիր բարձրացնել՝ համագործակցելով տարածաշրջանային տերությունների հետ։

«Հայաստանն այստեղ 2 խնդիր կարող է բարձրացնել, մեկը իրավականն է, որով կարգավորվում է Նախիջևանի կարգավիճակը։ Այն ամրագրված է Կարսի պայմանագրով և դրանում կան զսպող մեխանիզմներ, որոնց կիրառումը, միգուցե, կարողանա զսպել Թուրքիայի՝ օրեցօր աճող քաղաքական նկրտումները։ Մյուսը քաղաքականն է. ավելի շատ փորձել թեժացնել այն երկրների հետ մեր համագործակցության կետերը, որոնք իրենց բնույթով կլինեն հակաթուրքական: Նախիջևանում Թուրքիայի ամրակայումը վնաս է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին և Իրանին, միգուցե այս շահերի եռանկյունը պիտի ամրացնել՝ նուրբ դրվագներով ավելացնելով  այդ համագործակցության հիմքերը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Էմմա Չոբանյան