Ոստիկանության էությունը մնացել է նույնը, ինչ Սերժիկ Սարգսյանի համար էր․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Որքանո՞վ պահպանվեցին մարդու իրավունքները երեկ Ամուլսարի հանքի շահագործման հարցով ծավալված բողոքի գործողությունների ժամանակ: Այս մասին է Factor.am-ի հարցազրույցը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

– Ձեզ համար սպասելի՞ էր այն, ինչ տեղի ունեցավ երեկ. այն, որ փակվեցին Բաղրամյան 26-ի դռները, ջերմուկցիների հետ վարչապետի հանդիպումն անցավ դռնփակ և ԱԺ-ի դիմաց ոստիկանների հարձակումները ժողովրդի վրա…

– Տարբեր մասերով՝ տարբեր չափով: Օրինակ՝ ԱԺ-ի պուրակի դարպասների փակվելն ինձ համար անսպասելի էր: Հոկտեմբերի 2-ից ի վեր ես կարծում էի, որ այն հանրության համար պիտի մատչելի լինի, եթե անգամ այնտեղ ցուցարար է մտնում: Զարմանալի էր, որ երեկ, այնուամենայնիվ, որոշեցին վերադառնալ հին ավանդույթներին այդ մասով: Ամուլսարի հարցով շատ կուզեի, որ քննարկումները լինեին բաց, բայց և չէի բացառում ու չեմ բացառում, որ ինչ-որ քննարկումներ կարող են լինել դռնփակ:

– Այսինքն՝ կա՞ր մի բան, որ պետք է իմանար Ջերմուկի ավագանու ներկայացուցիչը, բայց չիմանայինք մենք:

– Այնուամենայնիվ, այնտեղ ինչ-որ խոսվել է, բոլորն իմանալու էին ի վերջո: Եվ հետո, եթե հիշում եք՝ բնապահպաններից մի քանիսը դուրս եկան վաղաժամ՝ մինչև այդ քննարկման ավարտը, և սկսեցին բաներ պատմել, որոնք տարբեր տեղերում տարբեր չափերով իրար հակասում էին: Ահա այդ ամենը թույլ չտալու համար ճիշտ կլիներ՝ ուղիղ իմանայինք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ոչ թե միջնորդված: Բայց և չեմ բացառում, որ որոշ դեպքերում կարող են դրանք փակ լինել: Իսկ Օսիպյանի զորքից սպասելիքներս ոչ մի կերպ չէին բարելավվել անցած 1.5 տարվա ընթացքում: Այդ, այսպես կոչված, ոստիկաններն ընդունակ էին նման բաներ անելու և արեցին: Ուղղակի, երևի, հարմար գտան, որ արդեն առիթն է, վաղուց ցուցարար չենք դնգստել, բերեք մեզ ցույց տանք:

– Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, որպեսզի հետաքննվեն բռնության երեկվա դեպքերը, Ոստիկանությունը պարզաբանում տա, իսկ եթե չպարզաբանի, Օսիպյանը պետք է հրաժարական տա: Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, այդ ամենը տեղի էր ունենում առանց Նիկոլ Փաշինյանի գիտությա՞ն:

– Այդ պահին անմիջական հրաման Նիկոլ Փաշինյանից, շատ կասկածում եմ, թե հնարավոր էր, որ լիներ, որովհետև իսկապես այդ պահին հենց քննարկում էր ընթանում, և չեմ կարծում, թե ասած լինի՝ ուժ գործադրեք, այն էլ՝ անհամաչափ ուժ գործադրեք, որպեսզի փողոցը բացեն: Կարծում եմ, որ դա հենց Ոստիկանության վարքագիծն է, որը տասնամյակներով ձևավորվել է, անել բաներ, որոնք ոչ մի կերպ համաչափ չեն իրադրությանը, և հետո զեկուցել, որ արել ենք՝ մաքրել ենք, ջարդել ենք, տարել ենք… Ուրիշ բան, որ շատ կուզեի՝ այն ծառայություններն ու աշխատակիցները, որոնք պարտավոր են վարչապետին պատշաճ և մանրամասն տեղեկություններ տալ՝ բացի ինքնուրույն տեսագրություններ նայելը, թե ինչ է տեղի ունեցել, կատարեին իրենց պարտականությունները բարեխղճությամբ: Անկախ այս ամենից՝ նշանակման օրվանից ասել ենք, որ Օսիպյանն ընդհանրապես կապ չպիտի ունենա Ոստիկանության ղեկավարման հետ: Փորձառու է, համեստ է, կոռումպացված է, օլիգարխ չէ, քրեականացված չէ, այս չէ, այն չէ… ո՛չ, այդ համակարգի ուղիղ արգասիքն է՝ հարմարվող, ոչ մի բարեփոխում չանող: Իրականում Ոստիկանությունը խորքային բարեփոխման կարիք ուներ, էլ չասենք այն, որ, իմ կարծիքով, պիտի ուղիղ վարչապետի ենթակայությունից դուրս գար: Վերադառնալով մեր հայտարարությանը՝ ասեմ, որ այդ հայտարարությունները, ցավոք, սկսեցին նմանվել Սերժիկի ժամանակվա հայտարարություններին, երբ ամեն այդպիսի բռնությունից հետո մենք դատապարտում էինք, որպես կանոն՝ պահանջում էինք բացահայտել, հաշվետվություն ներկայացնել: Հիմա մենք շատ լուրջ ենք ընդունել, որ երկրում բան է փոխվել, և չպիտի բացառենք, որ իշխանությունը կարող է ապօրինություններ անել: Այս դեպքում Ոստիկանության երեկվա արածը մենք համարում ենք անհամաչափ ուժի գործադրում՝ ապօրինության բաղադրիչներով, մարդու իրավունքների սահմանափակում, հավաքների ազատության սահմանափակում, և ակնկալում ենք, որ իսկապես Օսիպյանը հրապարակային հաշվետվություն կներկայացնի երեկ տեղի ունեցածի ժամանակ իր համակարգի մի շարք աշխատակիցների և նրանց հրաման տվողների վարքի մասին: Եթե ոչ, ուրեմն խոստանում եմ ահագին բան կողքի դնել և սկսել զբաղվել հատկապես Օսիպյանով, հետո՝ մյուսով, հետո՝մյուսով… Ոստիկանության համակարգում շատ քիչ բան է փոխվել, եթե չասեմ՝ չի փոխվել: Ցավոք, Ոստիկանությունը լիքն է մնում ծեծող մենթերով. այնտեղ կան բարեխիղճ ոստիկաններ և կան այս տեսակ արարածներ, որոնք վաղուց պետք է ոստիկանական համակարգը լքած լինեին, Օսիպյանն էլ, ըստ երևույթին, մեկ-երկու աստիճանով՝ իջեցված, լիներ, ասենք, մայոր, որովհետև մի շարք բաներ համար ինքը մինչև հիմա ո՛չ պատասխանատվություն է զգում, ո՛չ էլ կրել է այդ պատասխանատվությունը: Ես մի փոքր հույս ունեցել եմ, որ այս ընթացքում ինքը կսկսի ուղղել, կարգի բերել, ինքն էլ ուղղվել, կարգի գալ, բայց, ցավոք, երեկ տեսանք, որ Ոստիկանության էությունը մնացել է նույնը, ինչ Սերժիկ Սարգսյանի համար էր. ով էլ լինի իշխանություն՝ վերևում, մենք իրենց ենք սպասարկում, ոչ թե հանրությանը: Իրենք, իհարկե, ընկալում են, որ պետականությունն են պաշտպանում, օրինականությունն են պաշտպանում…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան