Գյումրիի դելֆինարիումն ապօրինի՞ է գործում. պատասխանատու կողմերի պարզաբանումը

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Կենդանասերները բողոքում են ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ Գյումրիում բացված «Ույուտ» դելֆինարիումի աշխատանքի դեմ:

Մասնավորապես, Civil Voice և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ  իրենց պաշտոնական նամակին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից պատասխանել են, թե Գյումրիում դելֆինարիա հիմնելու որևէ փաստաթուղթ չի ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար: Բացի այդ՝ դելֆինների ներմուծման հայտ չի ներկայացվել։

Factor.am-ի հետ զրույցում «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը հերքեց լուրերը, որ դելֆինները Հայաստան են ներմուծվել անօրինական ճանապարհով՝ նշելով, որ թույլտվություն ունեն, և դելֆինարումը գործում է օրենքով սահմանված կարգով:

«Դելֆինները սահմանը հատել են ՀՀ բոլոր օրենքներին համապատասխան, ունեն միջազգային հավաստագիր, ունենք պայմանագիր ծովային կատվի համար։ Բոլոր փաստաթղթերը ներկայացված են, անցել են բոլոր գերատեսչություններով, տեսչական մարմնի երեք ստորաբաժանում կա՝ բնապահպանություն, սննդի անվտանգություն և մաքսային ծառայություն, այդտեղով անցել են։ Բացի այդ՝ ՀՀ Կառավարությունը թույլտվությունները տվել է, և դելֆինների մնալու ժամկետը սահմանված է մինչև դեկտեմբերի 31-ը: Կարգն է այդպես,  հետո նորից երկարացնելու ենք»,- ասաց Թորգոմ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ դելֆինարիումի համար հողահատկացում չի եղել, քանի որ 2003 թվականից տվյալ տարածքը դելֆինարիումի հիմնադիր Գագիկ Պետրոսյանի սեփականությունն է, իսկ դելֆինարիումի շենքն էլ լցաճնշական, փչովի կառույց է։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դելֆիններ ներմուծելու թույլտվություն այս պարագայում տալիս է ոչ թե Հայաստանը, այն երկիրը, որտեղից նրանց բերում են, իսկ թույլտվության տեղեկանքը պիտի ներկայացվի նախարարություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հաստատեցին, որ դելֆինարիումը գործում է օրենքի դաշտում, իսկ ծովային կենդանիները ներմուծված են համապաստախան թույլտվությամբ։

«Երկու դելֆիններ Հայաստան են ներմուծվել սիթես հավաստագրով, իսկ հյուսիսային ծովակատուն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի թույլտվությամբ։ Նախատեսվող գործունեությունը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության ու գնահատման փորձաքննության մասին» օրենքի, փորձաքննության ենթակա չէ»,- փոխանցեց տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը:

Էմմա Չոբանյան