ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում: Ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները: «ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար բիզնես չէ, այլ պատվաբեր և պատասխանատու նախաձեռնություն: Մեր առաջին քայլը զորամասերում լինելու է խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը ժամանակակից, որակյալ խոհանոցային տեխնիկայով: Իսկ ճաշացանկն էլ, բնականաբար, հարուստ կլինի՝ պատրաստված թարմ սննդամթերքից»,-ասել է Դավիթ Երեմյանը:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը, որի արդյունքում պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա: Այդ համատեքստում պետական նախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության մասնակցությունը ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին, ինչը ևս 300 նոր ու միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ կապահովի: «Կարևորում ենք ընկերության տեղական արտադրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ինչը կխթանի տեղական արտադրանքի պահանջարկի ավելացմանը: Այս գործընթացում հանրային սննդի ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերության ներգրավումը դրական ազդեցություն կունենա նաև հանրային սննդի ոլորտի մշակութային առանձնահատկությունների կատարելագործման, տարածման հարցում»,- նշել է պետական նախարարը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խոհարարական արվեստը զարգացնելու, արցախյան գործընկերների մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունները: