Ոստիկանության գործողությունների ժամանակ 32-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել է. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

Լուրեր

05.05.2024 | 21:52
7 ոսկի և 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ-ում
05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
Բոլորը

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին վարչական տարածքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Տարածքային վեճն ավարտվել է 32-ամյա աղջկա մահով:  Շատինի բնակիչ Վազգեն Հայրապետյանը Factor.am-ին փոխանցեց, որ այսօր՝ մինչ կեսօր, իրենց տուն են եկել Եղեգնաձորի ոստիկանության բաժնի ոստիկանները և ստիպել, որ լքեն հանրակացարանի՝ իրենց տրված սենյակներից մեկը: Վազգեն Հայրապետյանի պնդմամբ՝ արդյունքում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող իր դուստրը ուշագնաց է եղել, իսկ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

«Ոստիկանները բռի կերպով ներխուժել են իմ տուն, իմ երեխան էլ երեք ամիս առաջ էր սիրտը վիրահատել, կլապանի խնդիր ուներ: Ոստիկանները եկել, բռի մտել են տուն, երեխան վատացել է և մինչև հիվանդանոց հասցնելը մահացել է: Երկու կողմից ներխուժեցին ներս, ասացին, որ պետք է այդ անձի համար առանձին դուռ բացել, բայց գործը գտնվում է վարչական վարույթում: Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ իմ աղջիկը ոստիկանների գործողություններից է վատացել: Նա քսան օր առաջ էր Երևանում ստուգվել, ամեն ինչ նորմալ էր: Ոստիկաններն անգամ շտապօգնություն չէին զանգում, ասում էին՝ սուտ է անում»,- պնդեց Վազգեն Հայրապետյանը:

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ Շատինում կա մարզպետարանի ենթակայությամբ բնակելի շինություն, որի սենյակները տրվում են համայնքային կառույցների աշխատակիցներին: Ըստ գյուղապետի՝ մոտ 25 տարի առաջ նշված հանրակացարանի չորս սենյակներ տրվել են Հայրապետյաններին, քանի որ ընտանիքի մայրը դպրոցում հավաքարար է աշխատել: Հիմա որոշվել է, որ սենյակներից մեկը տրվելու է Շատինի դպրոցի երգի ուսուցչուհուն, ինչին Հայրապետյանները, Արթուր Ստեփանյանի փոխանցմամբ,  դեմ են:

«Վազգեն Հայրապետյանի ընտանիքին տրված չորս սենյակներից մեկը տրվելու է Շատինի դպրոցի երգի ուսուցչուհուն, սակայն Հայրապետյանները մի քանի տարի է՝ հրաժարվում են: Պետք է Վազգենենց ընդհանուր սենյակից դուռ բացեին, որ ուսուցչուհին անցներ, բայց իրենք չեն թողնում: Ոստիկանները եկել էին, որ ասեին՝ բաց, որ այդ մարդիկ անցնեն, մի խոչընդոտիր: Այդ ֆոնի վրա Վազգենի վիրահատված աղջիկը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, բայց մահացել է»,- պատմեց համայնքապետը՝ հավելելով, որ սենյակի շուրջ խնդիրը նշյալ անձանց միջև առկա է արդեն 15 տարուց ավելի:

Հայրապետյանների դուստրը՝ 32-ամյա Քրիստինե Հայրապետյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել սրտի կանգով: Այս մասին մեզ տեղեկացրեց ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանը:

«Փորձել ենք վերակենդանացման միջոցառումներ կազմակերպել, բայց ապարդյուն, նրան սրտի կանգով շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց: Սրտի ռիթմը վարող ապարատ է տեղադրված եղել նրա վրա: Վարման ապարատը չէր գործում, իմպուլս չէր տալիս: Նախնական այդպես ենք մտածում: Որևէ ենթադրություն անելը լուրջ չի լինի, դատաբժշկական փորձաքննություն է արվելու, և պատասխանը իրենք կտան, պատճառներն այդ ժամանակ պարզ կլինեն»,- ասաց Կարեն Ասատրյանը:

Միջադեպի հետ կապված՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor.am-ին ասացին, որ Շատինի երկու բնակչուհիներ դիմում են ներկայացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, նշել են, որ իրենց անհաշտ հարևանը՝ Վազգեն Հայրապետյանը, արգելքներ է ստեղծել իրենց համար:

«Ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ նշյալ տարածք խումբ է մեկնել, տեղում գործողություններ կատարելու ժամանակ բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Մինչ շտապօգնության մեքենայի հասնելը՝ ոստիկաններն իրենց մեքենայով են տեղափոխել, ճանապարհին փոխանցել են շտապօգնության մեքենային»,- նշեցին լրատվական ծառայությունից:

Հարցին, թե ոստիկանների ի՞նչ գործողությունների արդյունքում է Քրիստինե Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել, Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից որևէ հստակ պատասխան չտրամադրեցին. «Ոստիկանությունն այնտեղ գործողություններ է կատարել դիմումի հիման վրա: Ի՞նչը մանրամասնեմ, մարդիկ դիմել են, որ իրենց խոչընդոտում են, դուռը փակել են, չեն թողում ներս մտնել: Ոստիկանները գնացել են համապատասխան գործողություններ կատարելու»։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին նաև, որ Վազգեն Հայրապետյանն արդեն հաղորդում է ներկայացրել իր տուն ոստիկանների ներխուժելու հետ կապված: Կառույցից ասացին, որ դիմումի հիման վրա կտարվեն աշխատանքներ և կտրվի իրավական գնահատական:

Նարեկ Կիրակոսյան