Հայոց պատմության դասագրքի տպագրությունը ուշանում է՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված վիճելի հարցեր կան. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 12:44
Lufthansa-ն 20,000 չվերթ է չեղարկում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին ավիավառելիքի գների կրկնապատկման պատճառով
22.04.2026 | 12:36
Կեղծ հանձնարարագրերով շուրջ 190 մլն դրամի հափշտակություն․ գործը՝ դատարանում
22.04.2026 | 12:27
ՌԴ դեսպանն Իտալիայի ԱԳՆ է կանչվել՝ Սոլովյովի կողմից վարչապետ Մելոնիին «ֆաշիստ» անվանելուց հետո
22.04.2026 | 12:19
Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը
22.04.2026 | 12:12
ՀԾԿՀ-ն նվազեցրել է ՀԷՑ-ի նոր միացումների և հզորությունների ավելացման սակագները
22.04.2026 | 12:10
ՔՊ-ն դրամահավաք է սկսել // ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի նամակին․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 12:02
ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի վրա ռուսական ինքնաթիռներ է որսացել
22.04.2026 | 11:54
Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
22.04.2026 | 11:45
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
22.04.2026 | 11:36
Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին
22.04.2026 | 11:28
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Բոլորը

Հայոց պատմության դասագրքերի տպագրությունը հետաձգվել է Մարտի 1-ի դեպքերի հետ կապված վիճելի հարցերի պատճառով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բովանդակային առումով Հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան: Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», – ասաց նա:

Հարցին՝ անհամաձայնությունները կապ ունեն Մարտի 1-ի դեպքերի ներկայացմա՞ն հետ, Հարությունյանը պատասխանեց. «Ե՛վ Մարտի 1-ի, և՛ ընտրությունների, և՛ քաղաքական գնահատականների հետ կապված»:

Դիտարկմանը, թե իրադարձություններն այլ կերպ են ներկայացված գրքերում, բայց խնդիր կա դրանք ա՞յլ կերպ ներկայացնել, նախարարն ասաց, որ բովանդակային առումով չի կարող տեղեկություն հայտնել, մինչդեռ դրական պատասխան տվեց, որ բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա. «Կա այդպիսի խնդիր: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:

Արայիկ Հարությունյանը հավաստեց, որ դասագրքերի ուշ տպագրությունը չի ազդի դասապրոցեսի վրա. «Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ կիսամյակում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»:

Նախարարը նաև նշեց, որ քանի դեռ Մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար: «Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: ՀՀ-ն էլ կարող է կիրառել այդ փորձը», – հավելեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան