Աթենքից ոչ հեռու ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքից ոչ հեռու՝ Էվբեա կղզում, գիշերն ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել: Կրակը մարելու համար տասնյակ հրշեջ մեքենաներ են ուղարկվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Հունաստանի հրշեջ ծառայությունը

Հրդեհը բռնկվել է Էվբեա կղզու կենտրոնական մասի Դիրֆիա և Մեսապիա նահանգի Ագրիլիցայի շրջանի անտառում: Աղետի գոտի է ուղարկվել 20 հրշեջ մեքենա՝ 45 հրշեջով։ Կարճ ժամանակ անց, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնող խումբն ուժեղացվել է։ Այս պահին հրշեջների թիվը 120 է, մեքենաներինը՝ 39։ Բացի այդ, աշխատանքներին են միացել չորս ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։

Աղբյուրի փոխանցմամբ՝  ուժգին քամին նպաստում է կրակի տարածմանը, և հրդեհի ծուխը զգացվում է 70 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Աթենքում։

Նշենք, որ Հունաստանում ուժգին քամիներ են, իսկ օդի ջերմաստիճանը 40-ի հասնում։ Օգոստոսի 11-ին երկրում հրդեհավտանգության կարմիր մակարդակ է նշվել։ Եվ չնայած զգուշացումներինէ՝ երեք օրում 180 անտառային հրդեհ է բռնկվել։

Նախօրեին էլ հրդեհ էր բռնկվել Աթենքի մոտակայքում գտնվող Մարաթոն բնակավայրում, Էլաֆոնինոս կղզում, Պելոպոնես թերակղզում, Սամոթրակի կղզում, ինչպես նաև Հունաստանի արևմուտքում գտնվող Արտա քաղաքում։

 

Նելլի Մելքոնյան