Աթամբաևին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օզորբեկ Օպումբաևը երկրի նախին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Աթամբաևին արյուն էր պետք, ես բացահայտ հայտարարում եմ: Նրան արյուն էր պետք պետական հեղաշրջման համար»,- հայտարարել է նա:

Օպումբաևի խոսքով՝ նախկին նախագահը պատրաստվել է իր նստավայրի մոտ բախման. նրա առանձնատանը զենքի պահեստ են գտել, իսկ տան երրորդ հարկն ամրացված է եղել ինչպես զինվորական բունկեր՝ պաշտպանության համար:

Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարն Աթամբաևին մեղադրել է նաև հատուկջոկատայինների ուղղությամբ կրակելու համար:

Ավելի վաղ Աթամբաևը խոստովանել էր, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ զենք է կիրառել, բայց փորձել է «չկրակել տղաների վրա»: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ բազմաթիվ անմեղ մարդիկ են տուժել:

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի նախկին նախագահի մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել էին նրա տան մոտ, հատուկջոկատայինները հատուկ միջոցներ են կիրառել, ի պատասխան՝ Աթամբաևի կողմից նույնպես կրակ են բացել: Մեկ հատուկջոկատային զոհվել է, 136 մարդ՝ տուժել:

Երկարատև բանակցություններից հետո Ալմազբեկ Աթամբաևը հաջորդ օրվա երեկոյան հանձնվել է: Նախկին նախագահը մինչև օգոստոսի 26-ն անազատության մեջ կմնա: