Երիտասարդության օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Լուրեր

13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
Բոլորը
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված՝ Արցախում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամոլ ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին մշակութաժամանցային ծրագիր կկազմակերպվի Պատարայի տուրիստական ճամբարում: Նույն օրըարշավ կկազմակերպվի դեպի Քիրս լեռը:
Օգոստոսի 11-ին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դիզափայտի Կատարո վանք:
Մի շարք միջոցառումներ կանցկացվեն օգոստոսի 12-ին:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 8:00-ին, քայլարշավ կկազմակերպվի դեպի Խնապատի Մեծ Նան սրբավայր, որտեղ կիրականացվի տարածքի մաքրում:
Ժամը 8:00-ին քայլարշավ կկազմակերպվի դեպի Չարեքտարի հին եկեղեցին:
Ժամը 10:00-ին երիտասարդական արշավ կկազմակերպվի դեպի «Սառույցի աղբյուր» տեղամաս:
Ժամը 16:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի ինտելեկտուալ խաղ:
Ժամը 17:00-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա համերգ:
Ժամը 19:00-ին բացօթյա համերգ տեղի կունենա Մարտակերտի շրջվարչակազմի հրապարակում:
Ժամը 19:00-ին ազգային-ավանդական խաղեր կկազմակերպվեն Հաթերք համայնքի «Մուղդուսին յալ» տեղամասում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 19:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի պարի երեկո:
Օգոստոսի 17-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Երիտասարդ գվարդիան» ֆիլմի ցուցադրությունը: