«40 հոգին ասել է՝ չենք կրակի ժողովրդի վրա, 20 հոգին համաձայնվել է»․ փաստաբանները՝ ԲԲՍ-ի ռեպորտաժի առիթով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
Բոլորը

ԲԲՍ-ի ռուսական ծառայության մարտի 1-ի մասին վերջին հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը սենսացիոն չի համարում, այնտեղ ըստ նրա չկա որեւէ նախաքննական գաղտնիք:

«Եթե մենք վերցնենք այս հոդվածը, վրայից հանվի տրամադրություն ստեղծող հավելյալ էլեմենտները, այսինքն, տոնածառի վրայից հանենք զարդերը եւ լավ, եւ վատ, նայենք չոր փաստերին, փաստերը հետեւյալն են՝ քննիչները մի բան են կարծում, ինչը չեն հաստատում ապացույցներով, գործը շարունակում ենք, գործը շարունակելու մեջ կա հետաքրքրություն, էս գործին մասնակից է եղել մի շարք անձինք, այդ թվում ՀՔԾ-ի անմիջական ղեկավարի ղեկավարը՝ վարչապետը, եւ այս ամբողջ պրոցեսը հաշվի առնելով թափանցիկության բացակայությունը եւ մի շարք այլ խնդիրներ, առաջացնում են մտահոգություններ»,-ասում է փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա հոդվածը բաժանում է երկու մասի, առաջինում փաստական հանգամանքներն են, երկրորդ մասում մարտի 1-ի վարույթի մասին ռեպորտաժի մեջ տեսակետ հայտնողների մտահոգություններն են։

«Մենք բաց ենք թողնում հոդվածի հեղինակի երկրորդ կտորը, որտեղ կա խիստ քննադատություն վարույթի հետ կապված եւ մտահոգություններ։ Եվ էդ մտահոգությունները ոչ միայն Հայաստանում են, այլեւ մի շարք արտասահմանյան աղբյուրներից է գալիս, օրինակ Կարնեգիի ֆոնդից փորձագետները տեղեկացնում են, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, այդ թվում նաեւ հաշվի առնելով վարչապետի ներգրավվածությունը մարտի 1-ի իրադրություններին եւ այն հանգամանքը, որ ՀՔԾ-ն ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին, մի շարք այլ հանգամանքներ, որ պրոցեսը թափանցիկ տեղի չի ունենում, մի շարք խախտումների մասին խոսք կա, դա հիմք է տալիս, ինչպես ասում է փորձագետ Ստրոնսկին, կասկածել եւ հիմք կա ենթադրելու, որ հայկական էս գործընթացը վեր է ածվել կամ առնվազն շատ սեղմ ժամկետում վեր կածվի մոտավորապես վրացական եւ այլ հետթավշյա սցենարների, որոնցում տեղի կունենան մարդու իրավունքների պաշտպանությանը չուղղված գործողություններ եւ քաղաքական վերաբաժանումներ, վերադասավորումներ»,-վերլուծում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Պարոն Օրբելյանը նկատում է, որ հոդվածում ամենեւին էլ չի խոսվում ղարաբաղցի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի մեղավորության մասին։ Հիշեցնենք, որ ըստ հրապարակման, գեներալ-մայորը Ղարաբաղից 20 հոգանոց խմբով եկել է Երեւան հատուկ մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների վրա կրակելու համար․ «Ի՞նչ էր ասվում այնտեղ, ասվում էր, որ Օգանովսկին ըստ էության ԼՂՀ բանակի 20 ծառայողների հետ գտնվել են նախագահի աշխատակազմում, էնտեղ հրաման է եղել կրակել ժողովրդի վրա, էս բոլոր փաստերից որեւէ մեկը որեւէ կերպ չի ապացուցվում, եւ սա ընդամենը մենք տեսնում ենք հերթական մանիպուլատիվ փորձի շրջանակներում։ Քննիչը հարցը տվել է, այսինքն, նույնն ա՝ ոնց որ ես ձեզ հարցնեմ՝ ճի՞շտ է, որ դուք, չգիտեմ, մի քիչ ծայրահեղացնեմ, փիղ եք, հիմա եթե դուք էլ ասեք՝ չէ, չեղա՞վ, որ ունենք տվյալներ, որ դուք փիղ եք։ Այսինքն, ընդամենը եղել է հարց, բայց էդ հարցը որպեսզի մենք քննարկենք, որ էս հարցում հնչեցրած գաղափարները ինչ-որ չափով լեգիտիմ կարելի է քննարկման առարկա դառնալ, պետք է սրա հիմքում ընկած մեկ այլ ապացույց։ Այսինքն, մեկը գար ասեր՝ էսպիսի բան եղել, Օգանովսկին հերքեր, ասեինք՝ այ առերեսեցին, առերեսումից հետո չեղավ, էդ ժամանակ ինչ-որ քննարկում ինչ-որ էլեմենտ կունենար լեգիտիմության»։

Գործի նյութերին մանրամասնորեն տիրապետող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը վստահեցնում է, որ հենց գործի նյութերով է հերքվում Սամվել Կարապետյանի մասնակցությունը ժողովրդի վրա կրակելու փաստին։

«Որեւէ նման բան չկա, որ 20 հոգի եղել են, զինված են եղել, համաձայնվել են կրակել ժողովրդի վրա ու կրակել են ժողովրդի վրա։ Ավելին դա հերքվում ա գործի նյութերով, 10 զոհերը, որոնք կան, ռազմական հրազենից զոհված անձինք չեն, կա Չերյոմուխա հատուկ միջոցից մահեր, այսինքն, էդ արդյո՞ք սպանություն էր, թե զենքի օգտագործման խախտման արդյունքում առաջացած մահ, դեռեւս քննությունը մինչեւ վերջ չի պարզել։ Կա հրազեն, բայց հրազենները տարբեր են, կա ինքնաձիգ, կա ատրճանակ, կա բութ հարված, կա նռնակի վրա պայթեց, այսինքն, նույնիսկ այն կոնցեպտը, որ կար 20 հոգի, տվել են զենքը ասել են գնացեք կրակեք, նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը։ Որովհետեւ 10 զոհերը նույնանման մահով նույն տեղ նույն հանգամանքներում, եթե ընդունենք, որ չորս խումբ ա եղել, չորս տարբեր տեղի մասով չեն եղել, այսինքն, ինքը ցրված է եղել ամբողջ հատվածում տարբեր հանգամանքներում տեղի են ունեցել մահեր»,-ասում է Արամ Օրբելյանը։

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, գործի նյութերին տիրապետող փաստաբան Սեդա Սաֆարյանն ուղիղ հակառակ կարծիքին է։ Բազմաթիվ ցուցմունքներով է ապացուցվում Սամվել Կարապետյանի մեղավորությունը։

«Ցուցմունքներ կան այն մասին, որ 60 հոգի խումբ է ունեցել եւ եւ էդ 60 հոգուն ասել է, հայտարարել է, որ եթե․․․ չի ասել կկրակեք ժողովրդի վրա, ասել է՝ եթե ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի կրակել ժողովրդի վրա, կկրակե՞ք։ 20 հոգին առանձնացել է, 40 հոգին ասել է՝ չէ, չենք կրակի ժողովրդի վրա եւ էդ 20 հոգին են հիմնականում էդ գործողությունների մասնակիցները»,-նկատում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Ըստ տիկին Սաֆարյանի, լուրջ չէ Արամ Օրբելյանի նշած այն փաստարկը, թե անհամապատասխանություն կա Օգանովսկու խմբի կիրառած զենքերի եւ սպանվածների մարմիններում հայտնաբերված փամփուշտների միջեւ․ «12 հոգանոց խումբը ժողովրդի վրա կրակել է, այ էդ կարգի ցուցմունքներ կան։ Թե ում կրակոցից ինչ է եղել, ով է սպանվել, չեմ կարող ասել, որովհետեւ դա ՀՔԾ-ն պիտի պարզի+-01025-Այն, որ նա ունեցել է խումբ, այն, որ այդ խումբը մասնակցել է այդ ամենին, այն որ կրակել է, դա միանշանակ հաստատված է, եւ ոչ Օրբելյանը, ոչ Սամվել Կարապետյանի ցուցմունք չտալը իրենց չի փրկելու էս գործով պատասխան տալուց»։

Ըստ տիկին Սաֆարյանի, Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներից ոչ մեկը որեւէ շահ չի ունեցել։ Ավելին, մարդիկ կան, որոնք Սամվել Կարապետյանին տեսել են քաղաքի տարբեր հատվածներում, մինչդեռ վերջինս լրագրողներին ասել է, որ նախագահականի շենքում չի եղել իր խումբը, այլ կառավարության մոտ։

«Ասենք թե պայմանականորեն ինքը ճիշտ է ասում, պայմանականորեն ինքը կառավարությունում է եղել, եւ եղել է Սերժ Սարգսյանի մոտ, Խաչատուրովի մոտ, դրանից ի՞նչն է փոխվում, իր 12 հոգիանոց խու՞մբն է փոխվում, կրակելու իրենց կարողություններն են փոխվում, 60 հոգուց 20 հոգի առանձնացնելու փաստական հանգամա՞նքն է փոխվում»,-հարցնում է Սեդա Սաֆարյանը։

Տիկին Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին խորհուրդ չի տա պնդել, թե ԲԲՍ-ի ռեպորտաժում տեղ գտած փաստերն իրականության հետ կապ չունեն․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամաչելու են, եթե դատական նիստը սկսվի եւ հրապարակումներ լինի եւ ամաչելու ե, որն քրեական գործերից դուրս ուղիղ գործի փաստերի հակառակը իրենց մեկնաբանություններով ներկայացնում են եւ ձեզ եւ հանրությանը, ինչը անթույլատրելի է եւ ես հիմա էլ եմ ասում, որ քրեական գործով հիմնավորված է եւ հաստատված է եւ մի բան էլ ավելի է, որ Արցախի բանակը, Արցախի պաշտոնյաները,  զինված խմբերը եւ մականունով տղերքը մասնակցել են ՀՀ Երեւան քաղաքում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին»։

Փաստաբանը տեղեկացնում է նաեւ, որ ժողովրդի վրա կրակած զենքերը բաժանվել են կրակողներին եւ կիրառվել են առաջին անգամ, հետո հավաքել են, ահա ինչու առ այսօր դժվարություններ կան ապացուցելու, որովհետեւ զինվորն իրեն ամրակցված զենքով չի կրակել, այլ բաժանված ու հետ վերադարձված․ «Հետեւաբար ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է շատ նշանակություն չտա փորձաքննությունների հետեւություններին, չեմ ասում, թե դա ապացույցի տեսակ չէ, այլ կարծում եմ, որ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բացառապես փորձաքննությունների եզրակացությունը էսօր չի կարող փրկել էս գործով ճշմարտության բացահայտելու ուղղությունը»։

Ի դեպ, տիկին Սաֆարյանը նկատում է, որ մարտի 1-ի օրերին Ղարաբաղից Հայաստան բերված զինվորական շարասյունը ըստ ցուցմունքների ձգվել է 4 կիլոմետր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան