Ավարտվել են Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունները

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Թուրքիայում ավարտվել են թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Բանակցություներն ընթացել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ Դրանք մեկնարկել էին օգոստոսի 5-ից։ Անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա էին մի շարք անհամաձայնություններ, որոնց շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել էր Անկարա:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության գրավոր հայտարարության՝ 3-օրյա բանակցությունների արդյունքում հաջողվել է ընդհանոր հայտարարի գալ։

«1. Թուրքիայի անվտանգության հարցում ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով օր առաջ ձեռնարկել միջոցներ, որոնք պետք է կատարվեն առաջին փուլում:

2.Դրա շրջանակներում ԱՄՆ-ի հետ անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համար Թուրքիայում կարճ ժամանակում ստեղծվելու է Համատեղ գործողությունների կենտրոն:

3. Այնուհետև, անվտանգության գոտին պետք է դառնա խաղաղության միջանցք և տեղահանված սիրիացիների վերադարձի համար պետք է ցանկացած լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն»,-ասվել է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ անվտանգության գոտին «կվերածվի խաղաղության միջանցքի»։ Դրանից զատ ձեռնարկվելու են միջոցներ, որ սիրիացի փախստականները հետ վերադառնան։

Անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունների մասին հայտարարություն է տարածել նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Հետաքրքրականն այն է, որ թե՛ ԱՄՆ-ի դեսպանատան, թե՛ Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ որևէ խոսք չի գնում անվտանգության գոտու սահմանների վերաբերյալ։