Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն ՀՀ դրամ փոխհատուցում կտրվի

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Կառավարությունում արդեն սահմանել են, թե 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զոհված քաղաքացիների հարազատները և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիները որքան դրամական միջոցներ են ստանալու որպես փոխհատուցում:

Այսպիսով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին որպես փոխհատուցում կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի. երկուսը՝ ոստիկան, ութը՝ ցուցարար: Ընդդիմության բողոքների նպատակը նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելն էր: Տասը տարի շարունակ Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական մակարդակով որևէ աջակցություն չի եղել: Միայն իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց զոհերի հարազատներից: Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը սկսեց տեղից շարժվել:

Նարեկ Կիրակոսյան