Թուրքական 2-րդ նավը հորատման աշխատանքներ է սկսել Կիպրոսի ափերին

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Կիպրոսի տնտեսական գոտում հորատման աշխատանքներ իրականցնող թուրքական նավերի աշխատանքին հետևելու համար այցելել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նա տեղեկացրել է, որ հորատման աշխատանքներ կատարող 2-րդ նավը՝ «Յավուզը» արդեն 1710 մետր խորությամբ հորատում է կատարել: Ըստ Դյոնմեզի՝ այդ շրջանում 2.5-3 ամսվա աշխատանքային ծրագիր ունեն և հույս ունեն, որ վերջնակետին հասնելիս գազ կգտնեն: Դյոնմեզը նշել է, որ հորատման աշխատանքներն իրականացնում «եթե գազ կա, ապա անպայման գտնելու ենք» կարգախոսով: Դյոնմեզը տեղեկացրել է, որ օգոստոսին Միջերկականի արևելք կուղարկեն սեյսմիկ հետազոտություններ իրականացնող 2-րդ «Օրուչ Ռեիս» նավը:

Այդպիսով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի նավերի թիվը կհասնի 4-ի՝ 2 հորատող և 2 հետազոտական նավ:

Դյոնմեզը շեշտել է, որ Թուրքիան մինչև վերջ պաշտպանելու է Կիպրոսի թուրքերի իրավունքները և շահերը: