«Ժամկետների հետ խնդիր կունենանք, եթե պարզվի, որ որևէ գործի մեջ դատական սխալ է եղել». ԲԴԽ անդամ

Լուրեր

02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Բոլորը

ՄԻԵԴ ներկայացված գործերի հետադարձ ուժի կամ վաղեմության հետ կապված խնդիրների  լուծումները պայմանավորված կլինեն նրանով, թե ինչպիսի փոփոխություններ կունենանք։ Խոսքը պատասխանատվության նոր հիմքեր մշակելու մասին չէ, այլ այն եղած հիմքերի, որոնք  կարգապահական գործընթաց հարուցելու իրավունք ունեցող  մարմինները պետք է օգտագործեն։

Այս մասին այսօր «ՄԻԵԴ-ի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի. ի՞նչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։

«Կարգապահական խախտումների հետ կապված ժամկետների լուրջ խնդիր ունենք այն դեպքերում, երբ խախտումը կապված է դատավորների կողմից ընդունված որոշման բովանդակության հետ։ Այլ կերպ ասած՝ որպեսզի պարզվի, որ գործի մեջ մի բան այն չէ, գործը պետք է Առաջին ատյանից անցնի Վերաքննիչ, Վճռաբեկով պարզվի, որ դատական սխալ է տեղի ունեցել։ Դա բավականին ժամանակատար գործընթաց է՝ առվազն 3-4 տարի։ Խնդիր է առաջանում՝ ինչպես օպերատիվ կերպով ապահովել արագ արձագանքումը»,- ասաց Վիգեն Քոչարյանը։

ԲԴԽ անդամի կարծիքով՝ ՄԻԵԴ-ի հետ կապված գործերում  կարելի է հետևյալ կարգավորումը նախատեսել․ վաղեմության կամ անդրադառնալու հնարավորության ժամկետը ՄԻԵԴ-ի կողմից սահմանել համապատասխան դատական ակտն ընդունելուց հետո մեկ-երկու տարվա ընթացքում։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան