Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է. Հայկ Մարության

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Ինչպես հայնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ աղբամանների փոխարինումն օգոստոսի 5-ին արդեն ամբողջությամբ կավարտվի:

Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որն, ի դեպ, «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում են նաև մասնավոր ընկերությունները: Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Սիլ գրուպ» և «Կապավոր» ընկերություններին՝ համայնքին աջակցելու և համագործակցության համար:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողման խնդիրներ կան: Մասնավորապես, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով:

«Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուշադրության տակ պահել Ուլնեցի փողոցի 8/10 և 8/12 հասցեներում կատարվող շինարարության օրինականության հսկողությունը: Վերջերս քաղաքապետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առաջարկելով ուսումնասիրել նշված հասցեում դարավանդներ կառուցելու օրինականությունը և համապատասխանությունը առկա թույլտվությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Արաբկիր վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 657 հազար 540 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա այս ցուցանիշը կկազմի 31 մլն 890 հազար 480 դրամ: Ընդհանուր առմամբ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում, ընկերության տարեկան մուտքերը կավելանան 62 մլն 120 հազար դրամով: