«Կարծում եմ՝ Ռուբեն Ցոլակիչը մեզ կաջակցի»․ Զարուհի Փոստանջյանը՝ ռուսաստանաբնակ գործարարի` «Երկիր Ծիրանին» ֆինանսավորելու մասին

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը․ 
-Տիկին Փոստանջյան, վաղն ավարտվում է քարոզարշավը, ի՞նչ տպավորություններ ունեք, քաղաքացիներն ինչպե՞ս են Ձեզ ընդունում։

-Բավականին ջերմ, նրանց ջերմությունը և սերը դու զգում ես, իրենց վերաբերմունքը միանգամից փոխանցում են ինձ, հետևաբար շատ լավ տրամադրված եմ, և իրենք են լավ տրամադրված։

-Իրենց վերաբերմունքից Ձեզ ֆավորի՞տ եք զգում ։

-Իհարկե, մենք գնում ենք վերցնենք քաղաքապետարանը և վերադարձնենք իշխանությունը ժողովրդին։

-Տիկին Փոստանջյան, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի մասին արդեն խոսել եք, ասել եք, որ նա Ձեր ընկերներից է, սակայն կուսակցության ֆինանսավորման հետ որևէ առնչություն չունի: Այսօր նա հայտարարել է, որ Դուք այն թեկնածուն եք, որն արժանի է լինել Երևանի քաղաքապետ, ուստի ինքը պատրաստ է ձեր կուսակցությունը ֆինանսավորել։ Այդ հայտարարությունից հետո Դուք կընդունե՞ք ֆինանսավորման՝ նրա առաջարկը։

-Ես կարող եմ ասել, որ ողջ հայությունը ցանկանում է մեզ աջակցել՝ մեր մեջ գտնելով այդ ուժը՝ հասնել փոփոխությունների։

-Ամեն դեպքում՝ ռուսաստանաբնակ գործարարի աջակցությունը կընդունե՞ք:։

-Չենք ստանում, բայց բոլորը մեզ կօգնեն, ողջ հայությունը կօգնի, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում փոփոխություն: Իսկ նման մարդիկ շատ-շատ են ՀՀ-ից դուրս։ Նրանք բոլորն են ցանկանում, որ Հայաստանը փոխվի, բոլորն են ցանկանում։ Կարևորը, որ այդ քաղաքական ուժն ունենա իշխանություն, մենք ներկայացնում ենք այդ քաղաքական ուժը, որը գալիս է փոփոխության։ Մեր փոփոխության ծրագրի ներքո, այո՛, մեզ աջակցելու է ողջ հայությունը: Այդ թվում մեր լավ ընկեր Ռուբեն Ցոլակիչը, կարծում եմ, մեզ կաջակցի։

-Տիկին Փոստանջյան, այսօր հայտարարեցիք, որ Ձեզ աջակցում է նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նկատենք, որ նա այն մտավորականներից է, որ տարբեր քաղաքական գործիչների է աջակցել, այդ թվում եւ՝ Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ եք կարծում նրա աջակցությունը Ձեր վարկանիշի վրա բացասական չի անդրադառնա:

-Դուք սխալվում եք, Ռուբեն Հախվերդյանը մեծ մտավորական է և ներկայացնում է ողջ Երևանի, այսպես ասած, մտայնությունը, և նրա զգացմունքներն այնքան լայն ու համամարդկային են, որ նա բոլորի համար է։ Արվեստի գործիչ, որ բոլորի սիրտն է շահում, նրա խոսքերն ու երգերը որևիցե մեկը չի կարող արտաբերել և այդ մտքի տերը լինել, ինչպես ինքն է։

-Այսինքն չե՞ք կարծում, որ Ձեր հեղինակության վրա կազդի։

-Իհարկե ոչ, գիտեք, ասում են, որ գեղեցկությունը երբեք որևիցե մի բանով չես կարող փչացնել, հետևաբար տաղանդը չես կարող ինչ-որ մի բանով փչացնել, նույնիսկ այն պարագայում, երբ տաղանդավոր մարդը երգում է բոլորի համար, նույնիսկ երբ հակառակորդիդ համար է երգում։

-Տիկին Փոստանջյան, Դուք ոչ օրդինար քաղաքական գործիչ եք, միշտ կրեատիվ լուծումներ եք գտնում, Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ ինչո՞ւ նման լուծումներ չեղան։ Օրինակ՝ «Ելք»-ի 15000-ական դրամների ծրագիրը, որը Դուք քննադատում եք, իրենք հիմնավորում են, որ սա ոչ սովորական ծրագիր է, դրա համար են քննադատում, Դուք ինչո՞ւ եք դեմ այդ ծրագրին։

-Եթե դու ասում ես, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, և ասում ես, որ սոցիալական նպաստները կտրամադրեմ որպես ընտրակաշառք, դա, իհարկե, քրեորեն հետապնդելի արարք է, և ես դատապարտում եմ։ Այնտեղ որևէ կրեատիվ բան չկա, այլ հակառակը՝ կրկնում է այս արատավոր իշխանության գործունեությունը։

-Խորհրդարանում Դուք Նիկոլ Փաշինյանի հետ որպես գործընկերներ համագործակցում էիք, ձեր հարաբերություններում որևէ բա՞ն է փոխվել։

-Ես խորհրդարանում բոլորի հետ եմ համագործակցել, բայց Նիկոլ Փաշինյանի հետ մենք ունենք սկզբունքների, ծրագրերի տարբերություններ, նաև՝ գաղափարախոսության շուրջ։ Լավ հետևեք և կտեսնեք, որ մեր գաղափարներն ու սկզբունքները բացարձակ տարբեր են։

-Իսկ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կապված խնդիրներ կա՞ն։

-Չէ, չկան, ասում եմ՝ ծրագիր, սկզբունքներ, գաղափարախոսություն։

-Տիկին Փոստանջյան, իսկ Ձեր փոխարեն ո՞վ է խորհրդարանում պատգամավորների քարտերը վերցնելու՝ կանխելու անցանկալի քվեարկությունը։

-Կարծում եմ՝ այս խորհրդարանը շուտով կլուծարվի, որովհետև ինքը չի ձևավորվել օրինականության սկզբունքով, լեգիտիմ չէ, հանցագործության հետևանքով ձևավորված այս խորհրդարանը չի կարող երկար գործել, և իհարկե հանցագործների տեղը գիտեք որտեղ է՝ բանտախցում։

 

Սեդա Ղուկասյան