ԱՄՆ-ում մեկ օրում հրաձգության երեք դեպք է գրանցվել, մի քանի տասնյակ զոհ կա

Լուրեր

23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
Բոլորը

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում հրաձգության երեք դեպք է գրանցվել: Թեխաս նահանգի «Walmart» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տուժածներից շատերը ծանր վիճակում են գտնվում։ Հրաձիգը ձերբակալվել է:

Ավելի ուշ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգում, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։

Եվս մեկ հրաձգություն էլ տեղի է ունեցել Չիկագոյի մանկական խաղահրապարակում: Այս դեպքում 7 մարդ վիրավորվել է: Անհայտ անձը կրակ է բացել սև «Chevrolet Camaro» մակնիշի մեքենայից:

Զանգվածային սպանություններից հետո ԱՄՆ ոստիկանությունը մեծացրել է փողոցային պարեկների թիվը: Իրավապահներն ուժեղացված ծառայությունը կշարունակեն այնքան, մինչև երկրում դրությունը կարգավորվի։

Իրավապահները քաղաքացիներին զգուշացրել են, որ փողոցներում ոստիկանության աշխատակիցների թվի ավելացումն անհրաժեշտ է՝ հնարավոր վտանգների կանխման համար, և նրանց խնդրել են ոստիկանական մեծաքանակ խմբեր տեսնելիս խուճապի չմատնվել:

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը, ԱՄՆ դրոշները վայր իջեցնել բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում:

Նա հրաձգությունները վախկոտության դրսևորում է անվանել՝ հավելելով, որ կիսում է ողբերգական պատահարների հետևանքով տուժածների ցավը։

Նելլի Մելքոնյան