Մասիս Մայիլյանը հանդիպել է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

Օգոստոսի 2-ին Ավստրալիայում գտնվող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

«Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի ժողովրդի ազատ և խաղաղ զարգացման ձգտմանն աջակցելու հարցում Ռայդի քաղաքային իշխանությունների սկզբունքային դիրքորոշման, ինչն արտահայտվել է դեռևս 2018 թ. մայիսի 22-ին Արցախի ժողովրդի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև ընդունելու միջոցով։

Անդրադառնալով ԱՀ միջազգային կապերին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և օտարերկրյա քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումն ու զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, ինչը թույլ է տալիս Արցախի համայնքներին ու շրջաններին ներգրավված լինել միջազգային գործընթացներին՝ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ու մարդու իրավունքների խթանման նպատակով:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը կարևորվում է նաև Արցախը մեկուսացնելու, նրա բնակիչներին միջազգային համագործակցության առավելությունից զրկելու՝ Ադրբեջանի չդադարող փորձերի ֆոնին:

Իր հերթին Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալը վերահաստատել է Ռայդի իշխանությունների հավատարմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտմանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը Ջերոմ Լաքսալին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալագիրը, որում քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ և հրավիրել Ջերոմ Լաքսալին՝ այցելել Ստեփանակերտ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռայդի քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը»,- ասված է հաղորդագրությունում: