Մոսկվան պատրաստվում է նոր ցույցերի. VOA

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Մոսկվայում ոստիկանության կողմից բերման ենթարկված հարյուրավոր մարդիկ դեռեւս մնում են կալանտներում: Կան տասնյակ վիրավորներ. գրում է amerikayidzayn.com-ը:

Հիշեցնենք, որ մարդիկ այստեղ պահանջում են քաղաքային ընտրությունների ընտրացուցակներում նորից ընդգրկել անկախ թեկնածուների անունները: Անցյալ շաբաթավերջին այս կոչերով անցկացված հանրահավաքի ժամանակ այստեղ ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, նրանց մի մասը ենթարկվել է ծեծի:

Ինչպես քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովն է ասում, Վլադիմիր Պուտինը հիմա շատ նյարդայնացած է, եւ չի կարող թույլ տալ, որ դաշնային իշխանությունները հանդես գան թույլ դիրքերից: ‘’Այդ դեպքում դա կդառնա բողոքի ցույցեր անցկացնելու ազդանշան Ռուսաստանի մյուս շրջանների համար’’, ասում է նա:

Նա կանխատեսում է, որ իշխանությունները կփորձեն ‘’ձգել այսպես ասած քաղաքական պտուտակները’’: Նրա կարծիքով, Պուտինը փորձելու է գտնել հասարակության անկում ապրող վստահությունը վերականգնելու ուղիներ: ‘’Իսկ դրա համար տեղային ճնշումների մարտավարությունը կարող է արդյունավետ չլինել: Վերջին անգամ Պուտինի նկատմամբ աջակցությունն անկում էր ապրում մինչեւ Ղրիմի բռնակցումը: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է հիմա պատահել’’, ասում է նա:

Ու չնայած ճնշումներին, ակտիվիստները ծրագրում են նոր ցույցեր այս ամսվա ընթացքում: Առաջինը նախատեսված է օգոստոսի 10-ին: Իսկ Մոսկվայի իշխանություններն արդեն ակնարկում են, որ ցույցը չեն արտոնելու:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր անում նախագահ Պուտինը, երբ փողոցներում բանտարկում էին մարդկանց, պետք է ասել, որ Ֆինլանդիայի ծովածոցում նա ժամանակ էր անցկացնում փոքր մի սուզանավում: Իսկ Կրեմլը ցույցերից հետո հանդես չի եկել ցույցերի ու ձերբակալությունների մասին որեւէ հայտարարությամբ: