ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր իմաստ է ստանում

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký):

«Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է։ Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Կողմերը համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չօգտագործված զգալի ներուժ և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ակտիվացման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով այն հսկայական դրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր իմաստ է ստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցը»,- ասված է հաղորդագրությունում: