Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ավստրալիայի հայ եկեղեցական և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին Սիդնեյում հանդիպել է Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Ավետարանչական ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետի հետ, որը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդարանում։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել Արցախի հետ Ավստրալիայի հայ համայնքի կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Նույն օրը Արցախի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելել են Սիդնեյի «Համազգային Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարան», որտեղ ծանոթացել են կրթօջախի պայմաններին և գործունեությանը։ Ճեմարանում պատվիրակության պատվին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Պատվիրակությունն այցելել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան: Նույն օրը Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակում կայացել է հանդիպում հանձնախմբի անդամների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Երեկոյան «Արշակ և Սոֆի Գօլստըն ճեմարանի» սրահում Ավստրալիայի հայկական մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարների և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Ողջունելով պատվիրակությանը՝ հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու աջակցել Արցախի Հանրապետության զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման ընթացքում Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման կարևորությանը։